«Վանաձորի օր» տոնակատարության հետ կապված արարողությունները սկսվել էին դեռ վաղ առավոտից: Քաղաքի տարբեր թաղամասերում ու կենտրոնական հատվածներում տարաբնույթ միջոցառումներն իրենց շուրջն էին հավաքել քաղաքը սիրող մարդկանց: Ամենուր բարձր տրամադրություն էր, ուրախ երաժշտություն: Քաղաքի գրեթե բոլոր մշակութային տները, երաժշտական խմբերն ու անհատ կատարողները մասկակիցն էին դարձել համաքաղաքային տոնախմբությանը: Նրանց միացել էին նաև մայրաքաղաքից ժամանած արտիստներ` Արսեն Սաֆարյան, Շուշան Պետրոսյան: Տոնական քաղաքը հյուրեր ուներ նաև Երևանից և այլ մարզերից: Գնահատելով ունեցած ներդրումն ու ուշադրությունը` “Վիվա սել”-ի տնօրեն Ռալֆ Յիրրիկյանին շնորհվեց Վանաձորի պատվավոր քաղաքացու կոչում, նա էլ որպես պատասխան` խոստացավ, որ կատարվող գործերին վերջ չի լինելու:
Լիլիթ Յոլչյան
Վանաձոր (տեսանյութ)
No comments:
Post a Comment