Thursday, December 11, 2025

 Վանաձորի թիվ 11 ՆՈՒՀ 

,, Հաց Սրբազան , Հազ ՝ կյանք մի բուռ,, ԱՎԱԳ ԽՈՒՄ 
Տնօրեն ՜ Քրիստինե Մարգարյան 
դաստիարակ Հասմիկ ԽԱՐԱՋՅԱՆ ՀԱՍՄԻԿ  , երաժշտական դաստ Լիանա Դանիելյան  
երեխաներ քանակ եվ 4 հատ բոլորը 15-20


«Լոռվա զրից. Կանայք, արվեստն ու կարծրատիպերը» երկօրյա միջոցառում Վանաձորում
«Բաց Միտք» հասարակական կազմակերպությունը նոյեմբերի 29–30-ին Վանաձորի Լոֆթում իրականացրեց
«Լոռվա զրից. Կանայք, արվեստն ու կարծրատիպերը» խորագրով երկօրյա միջոցառումը։
Ծրագիրն իրականացվել է Գենդերային բռնության դեմ պայքարի 16-օրյա ակտիվիզմի շրջանակում՝ Women's
Fund Armenia – Հայաստանում կանանց հիմնադրամի աջակցությամբ։
«Բաց Միտք» ՀԿ-ի հիմնական նպատակներից է նպաստել երիտասարդների՝ հատկապես աղջիկների ու կանանց
ակտիվ ներգրավվածությանը համայնքներում, և հատկապես Լոռու մարզում ստեղծել հնարավորություններ
արտահայտվելու, ստեղծագործելու և համայնքային կյանքում ավելի տեսանելի դառնալու համար։ Այս երկօրյա
միջոցառումը նվիրված էր հենց կանանց, արվեստին և ստեղծագործական ինքնարտահայտման կարևորությանը։
Միջոցառմանը մասնակցեցին Լոռու մարզի տարբեր համայնքներից հավաքված երիտասարդ աղջիկներ, որոնք
երկու օր շարունակ կիսվեցին իրենց պատմություններով, ստեղծագործական ուղով անցած փորձություններով,
մարտահրավերներով ու հաջողություններով՝ ներկայացնելով արվեստի տարբեր ուղղություններում իրենց ձայնն
ու ներկայությունը։
Պանելային քննարկումների ընթացքում հյուրընկալվեցին սոցիալական հարթակներում ակտիվ գործունեություն
ծավալող լոռեցի երիտասարդ կանայք, կին ժամանակակից գրող, ով ներկայացրեց իր պատմությունը, ինչպես
նաև իր բանաստեղծություններից մի քանիսը։ Երկրորդ օրվա ընթացքում միջոցառումը շարունակվեց լոռեցի
երիտասարդ երաժիշտների մասնակցությամբ, ովքեր յուրահատուկ ձեռագիր և արտահայտչական ձայն ունեն
ժամանակակից արվեստում։ Նրանց հաջորդեցին լոռեցի ռեժիսորները, որոնք ներկայացրին իրենց ստեղծած
կարճամետրաժ ֆիլմերը՝ առաջ քաշելով սոցիալական, մշակութային և այլ կարևոր թեմաներ։
Բաց միտք ՀԿ-ն վստահ է, որ նման նախաձեռնությունները կարևոր քայլ են համայնքներում երիտասարդ կանանց
ներուժի բացահայտմանը, աջակցող միջավայրի ձևավորմանը և գենդերային կարծրատիպերի հաղթահարմանը։

 ԼԻԱՆ