Wednesday, July 30, 2025

Հրաժեշտ Մանկության Հեքիաթին

Հուլիսի 30-ին Վանաձորի Սբ Սարգիսի անվան թիվ 31 մանկապարտեզի ավագ ,,Ա,, խմբի բալիկները հրաժեշտ տվեցին հեքիաթային բնօրրանին և շատ սիրելի դաստիարակ Թամարա Հակոբյանին:Տնօրեն Մանե Մամյանը շնորհավորեց և բոլորին գրկեց՝ խոստովանելով , որ ամեն առավոտ խմբի բալիկները իրեն այդպես են դիմավորել, իսկ հիմա ժամանակն է նրանց հենց այդպես ճանապարհելու դեպի դպրոց:
Ընկեր Թամարայի առաջին ավարտական խումբն էր թիվ 31 մանկապարտեզում և նա թե տնօրենի, թե ծնողների դատին հանձնեց շատ գեղեցիկ,ասելիքով լեցուն միջոցառում , որտեղ կար սեր հայրենիքի ,հայոց աշխարհի , հայկական մշակույթի նկատմամբ:
Երաժշտական բարձրակարգ մոտեցումը Անուշ Պողոսյաննին էր : Հենց ընկեր Անուշնն է երեխաներին երաժշտական արվեստի հիմքը դնում:
Հուզվել էին բոլոր ներկաները , քանի որ ավարտվեցին անհոգ հեքիաթային օրերը և երեխաները ոտք են դեպի գիտելիք մի նոր աշխարհ:

Friday, July 25, 2025

Նվիրյալ մանկավարժ Մարինե Անանյանի փառահեղ ավարտական երեկոյին ֆոտոշարք