Sunday, March 30, 2025

Վանաձորի Ֆր Նանսենի անվան թիվ 2 մանկապարտեզի միջին խմբի դաստիարակ Սերինե Խուբլարյանը կազմակերպել էր պարապմունք՝ գարնանը նվիրված: Դիտակտիկ նյութերով երեխաները պատկերեցին գարնունը խորհրդանշող իրեր, իսկ վերջում պատկերված գեղեցիկ անկյունում նկարվեցին:






































20.03.2025

Saturday, March 29, 2025

 SANUS Dent Clinic տոնեց իր 12 ամյակը և Վանաձոր քաղաքում բացեց կլինիկայի երկրորդ մասնաճյուղը:





«Սիրելի Մայրիկ» խորագիրն էր կրում Նառա Ասատրյանի կազմակերպած միջոցառումը՝ նվիրված մայրիկներին:


Վանաձորի թիվ 19 մանկապարտեզի ավագ խմբի դաստիարակ Նառա Ասատրյանի աշխատանքի շնորհիվ իր խմբի մանուկները փայլում էին : 2024թվականը Նառա Ասատրյանը փակեց ամանորյա հեքիաթային միջոցառումով, իսկ 2025-ը սկսեց նոր եռանդով: Առաջին բաց պարապմունքը նվիրված էր հայոց բանակի կազմավորմանը, այնուհետև, հաջորդեց բաց պարապմունք առողջ սննդի մասին և խմբասենյակը վերածելով փոքրիկ խոհանոցի՝ պատրաստեցին զանազան վիտամիներով հարուստ աղցաներ և հյուրասիրեցին ներկաներին: Փետրվար ամիսը նվիրված էր մեծ Լոռեցու Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններին: Երեխաները ծնողներին հանդես եկան Թումանյանի հեքիաթների շարքով՝ ներկայացնելով ժամանակակից լուծումներ: Այս հարցում ընկեր Նառային օգնել էր երաժշտական դատիարակ ընկեր Արուսիկը:

Իսկ մարտ ամսին մայրիկների նվիրեցին այս հրաշք միջոցառումը՝ նրանց օրը վերածելով իրական տոնի: Բեմականացումերի շնորհիվ ցուցվադրեցին մայրիկի տքնաջան աշխատանքը, ինչպես նաև, թե նրանց ինչպես են օգնում զավակները: Յուրաքանչյուր բաց պարապմունք և միջոցառում Նառա Ասատրյանի երեխաները փայում են, և այդ ամենը դաստիրակի աշխատանքի արդյունք է: Այդ ամենի մասին խոսեցին խմբի ծնողները: Հուզմունքը մեծ էր բոլոր ներկաների մոտ: Տնօրեն Արփինե Սարիբեկյանը կրկին հպարտացավ իր դաստիրակ Նառա Ասատրյանի աշխատանքով:

Հավարտ միջոցառման, երեխաները փուչիկներ ուղարկեցին դեպի երկինք և ամենակարող Աստծուց խնդրեցին, որ իրենց մայրերը լինեն անսահման երջանիկ և միշտ իրենց կողքին :