ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ 150-ԱՄՅԱԿԸ
2019 թ. փետրվարի 15-ին Վանաձորի Ա․Ս․ Պուշկինի անվան №4 հիմնական դպրոցի 8ա դասարանում անցկացվեց դասղեկի ժամ` նվիրված ամենայն հայոց բանաստեղծ Հովհ. Թումանյանի 150-ամյակին:
Դաս-հետազոտության թեման էր <<Թումանյանի ընտանիքի ճակատագիրը>>:

Թեման ներկայացրեց 8ա դասարանի աշակերտուհի Միլենա Մանուկյանը: Նա սահիկահանդեսի և տեսանյութերի միջոցով ներկայացրեց բանաստեղծի ընտանիքը, զավակների, թոռների կյանքն ու ճակատագիրը: Դասի վերջում Գ. Վարդանյանը նշեց, որ չնայած ճակատագրին և անհանգիստ կյանքին` մեծ բանաստեղծը չչարացավ, մնաց նույնը` կենսասեր, բարի, մարդասեր, լավատես, որպես յուրաքանչյուր հայի և ամեն մարդու լավագույն բարեկամ:



