Thursday, February 19, 2026

Թումանյանի ստեղծագործությունները չունի տարիք:

Վանաձորի Ֆր.Նանսենի անվան թիվ 2 մանկապարտեզում ավանդույթ է դարձել Մեծն Լոռեցու ՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը նշել մեծ շուքով ; Եվ այս տարի կրկին տնօրեն ՝ Աննա Դարբինյանի մտքի թռիչքը տարավ դեպի Թումանյանի ,, Անհաղթ Աքլորը,,հեքիաթը: Մանկապարտեզի մանկավարժական կազմը անցավ պատասխանատու գործին և մեծ ոգևորությմամբ պատրաստվեցին այս օրվան: Սիրելի դաստիարակներ' ընկեր Թեհմինեն, Սերինեն , Մարինեն և Տաթևը մանկապարտեզ հաճախող երեխաների համար խաղացին նշված ներկայացումը, տիկնիկային թատրոնի ձևաչափով: Մեր հարցումերից պարզ դարձավ ,որ ինչքան էլ դաստիրակաները փորձել են իրենց ձայնը փոխել ,ամեն խմբի բալիկ ճանաչել է իր դաստիարակի ձայնը: Բնականաբար այս ամենը համեմվեց Թումանյանական երգով ,որ երաժշտական դաստիրակ' ընկեր Իրինայի աշխատանքն էր : Տնօրեն ՝ Աննա Դարբինյանը կրկին հիացավ իր մանկավարժական թիմով , շնորհավորեց այս գեղեցիկ տոնի կապակցությամբ։ Իսկ երեխաները միմյանց նվիրեցին գրքեր այս օրը ավելի հիշարժան դարձնելու նպատակով:























18.02.2026

No comments:

Post a Comment