Tuesday, August 18, 2026

 "Միջնադարյան Հայաստանի հոյակերտ վանական համալիրներից մեկը՝ Նորավանքը, հաճախ անվանում են նաեւ Ամաղուի Նորավանք, քանի որ այն մոտ է գտնվում Ամաղու գյուղին: Այն ունի իր ուրույն ու չափազանց տպավորիչ ճարտարապետական ոճը, որը դժվար է շփոթել որեւէ այլ համալիրի հետ։ Նորավանքը գտնվում է կարմիր հրեղեն ժայռերի կիրճում, որն էլ ավելի է ընդգծում նրա եզակի գեղեցկությունը։ Նորավանքը հիմանդրվել է դեռեւս 9-րդ դարում, հիմնականում վերակառուցվել՝ 13-14-րդ դարերում։ Նորավանք վանական համալիրը բաղկացած է Սուրբ Աստվածածին (Բուրթելաշեն) դամբարան- եկեղեցուց, Սուրբ Ստեփանոս Նախավկա եկեղեցուց, նրան արեւմուտքից կից գավթից, Սբ․ Գրիգոր եկեղեցուց (Ստեփանոս Օրբելյանի դամբարան), միջնադարյան մատուռների եւ շինությունների մնացորդներից, նորակառույց վանատնից։ Հարուստ քանդակագործության, բացառիկ խաչքարերի, մեծաքանակ ու արժեքավոր վիմագրության շնորհիվ՝ Նորավանքը համարվում է մշակութային բացառիկ ժառանգություն: "

  Նորավանքը եղել է ժամանակի խոշոր մշակութային, կրթական ու գրչության կենտրոն՝ սերտորեն կապված լինելով Գլաձորի համալսարանի եւ Տաթեւի վանքի հետ:

  Սբ․ Աստվածածին (Բուրթելաշեն) եկեղեցու հարավային կողմում պահպանվել է հայտնի մանրանկարիչ, ճարտարապետ եւ քանդակագործ Մոմիկի խաչքար- մահարձանը։

  Սբ. Ստեփանոս Նախավկա եկեղեցու գավթի մուտքից վեր գտնվում է լուսամուտը պսակող քանդակ, որի կենտրոնում ներկայացված է Հայր Աստծո խոշոր պատկերը, մի բան, որը հայ միջնադարյան քանդակագործության մեջ բացառիկ է։

  Սուրբ Գրիգոր մատուռ-տապանատունը կառուցվել է 1275 թվականին։ Կառուցել է Սիրանես ճարտարապետը։ Այստեղ թաղված են Օրբելյան իշխանական ընտանիքի տասը անդամներ։

  Նորավանքի հիմնադրման պատմության միակ եւ անփոխարինելի սկզբնաղբյուրը Ստեփանոս Օրբելյանի «Պատմություն Նահանգին Սիսական» աշխատությունն է, որը գրվել է հենց Նորավանքում։"


 Մեծ Պարնի համայնքի միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտները հրաժեշտ տվեցիրն դպրոցին
Տնօրեն ՝ Սարգիս Փիլոյան
Դասղեկ ՝ Լաուրա Մկոյան
2026 մայիս

















Sunday, August 2, 2026

 

«Նոյան այգի» մշակութային հիմնադրամը ծրագրում էՄասիսի լանջին Նոյան այգի կառուցել: Նախագիծը կնպաստի Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը: Այգին կկառուցվի այնպես, որ համարվի աշխարհի 8-րդ հրաշալիքը, որտեղ աշխարհի կրոնները կլինեն յուրահատուկ երկխոսության մեջ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց հիմնադրամի տնօրեն Ֆելիքս Ղարաբաղցյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Ֆելիքս Ղարաբաղցյանն ընդգծեց, որ ծրագրի հիմնական նպատակն է նպաստել մարդկության բարոյաքաղաքական երկխոսությանը և համաշխարհային հանրության միավորման գործընթացին` պահպանելով յուրաքանչյուր դավանանքի պատկանող մարդուն հոգեհարազատ` «բարություն, սեր, խաղաղություն» գաղափարները: «Մենք նախատեսում ենք Արարատի լանջին մոտ 600 հա հողատարածքի վրա կառուցել Նոյան այգին: Հիմնադրման պաշտոնական արարողության ժամանակ աշխարհի բոլոր երկրներից հավաքված հողերը միախառնվելու են Նոյան այգու հողին` խորհրդանշելով երկիր մոլորակի միասնությունը: Այն օրհնվելու է տարակրոն հոգևոր առաջնորդների կողմից: Նախատեսում ենք կառուցել նաև ճոպանուղի, ինչպես նաև այգու տարածքում լինելու են բոլոր երկրների մակետները, և զբոսաշրջիկները, այցելելով «Նոյան այգի», առնվազն երկու շաբաթում հնարավորություն կունենան ծանոթանալ երկրների ու նրանց հարստությունների հետ»,-ներկայացրեց Ֆելիքս Ղարաբաղցյանը: Նա նաև հավելեց, որ քրիստոնեությունը, իսլամը և հուդայականությունն իրենց սուրբ գրքերում ընդունում են Արարատ լեռան բարձունքից Նոյ նահապետի իջնելու իրողությունը, և այդ իսկ պատճառով նախատեսվում է ստեղծել կրոնների կենտրոնը: «

Նոյան այգի» մշակութային հիմնադրամի տնօրենի տեղեկացմամբ`2011 թվականի երրորդ հազարամյակի առաջին հարյուր տարին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակվել է «Քաղաքակրթությունների երկխոսության դար», որը և ծնեց Նոյան այգու կառուցման գաղափարը: