Tuesday, February 24, 2026

Վանաձորի թիվ 28 մանկապարտեզում այս օրերին տիրում էր թումանյանական շունչը։ Տնօրեն Ժաննա Պետունցի նախաձեռնությամբ այս տարի մանկապարտեզում գործող երեք խմբերը հանդես եկան համատեղ միջոցառմամբ՝ օրը նվիրելով մեծանուն գրող Հովհաննես Թումանյանին։
Մանկապարտեզի մեթոդիստ Արմինե Խառատյանի ցուցումներով կազմվել էր հետաքրքիր և բազմաբովանդակ ծրագիր, որի շրջանակում բալիկները մեծ ոգևորությամբ և սիրով կատարեցին իրենց դերերը։ Երաժշտական դաստիարակ Լյուդմիլա Վարդումյանի շնորհիվ նրանք ներկայացրին նաև Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա գրված երգեր։
Կրտես խմբի դաստիարակ Դիաննա Զոհրաբյանի բալիկների գեղեցիկ կատարումից հետո հեքիաթի գրքեր նվիրեցին միջին խմբի բալիկներին:
Դաստիարակներ Լիլի Թամազյանը անցկացրեց բովանադակալից պարապունք , որի ժամանակ երեխաները տնօրեն Ժաննա Պետունցի և մանկավարժական կազմի համար արտասանեցին քառյակներ և բեմականացման միջոցով ցուցադրեցին իրենց դերասանական վարպետությունը և ներկայացան ,,Չարի Վերջը,, հեքիաթով:
Իսկ ավագ խմբի դաստիրակ Արմինե Մանուկյանի սաները ներկաներին ներկայացրեցին թումանայնի ծագուբանությունն :
Մանկապարտեզի գլամասում նստաց Թումանյանի կերպարը կերտող բալիկը խմբերին հանձնարարեց նվիրել իր գրքերը և անպայաման խնողներին խնդրեն , որ ընթերցեն իրենց համար շատ հեքիաթները: Միջին խմբի բալիկները նույնպես գրքեր նվիրեցին ավագ խմբի երեխաներին , ինչպես նաև յուրաքանչյուր խումբ մեծ սիրով իրենց շատ սիրելի տնօրեն Ժաննա Պետունցին նույնպես գրքեր նվաիրեցին
Նվիրված աշխատանքի արդյունքում օրը ստացվեց բովանդակալից, հագեցած և հաջողված։

No comments:

Post a Comment