Tuesday, July 7, 2015

Մրցում են փոքրիկ գիտունիկները

Մրցում են փոքրիկ գիտունիկները







Մեծ է նախադպրոցական ուսումնական հաստատության դերը երեխայի դաստիարակության և կրթման գործում: Վանաձոր համայնքի Գուսան Զաքարյանի անվան մշակույթի տունը կազմապերպել էր ինտելեկտուալ խաղ-մրցույթ` շրջակա թաղամասերի մանկապարտեզների` թիվ 4,11, 28  և  31 ՆՈՒՀ-երի միջև: Մասնակից թիմերին  իրենց կատարմամբ ողջունեցին  Գուսան Զաքարյանի անվան մշակույթի տան ժողովրդական պարի խմբակի սաները:
Միջոցառումն անց է կացվել քաղաքապետարանի կրթության և մշակույթի բաժնի  նախաձեռնած ամառային միջոցառումների  շրջանակներում: Այս փոքրիկները կարճ ժամանակ անց հրաժեշտ կտան մանկապարտեզին և ոտք կդնեն դպրոց` զինված գիտելիքներով:  Յուրաքանչյուր մանկապարտեզից խաղին մասնակցում էր հինգ երեխա: Թիմային պայքարի ընթացքում մասնակից թիմերին ուղղվեցին իրենց  տարիքին համապատասխան հարցեր` այդ թվում` հնչեցին  տրամաբանական  հարցեր:  Երգեր, հեքիաթներ, էկոլոգիա և այլն տարբեր թեմաների մասին հարցեր տրվեցին: Այն թիմը, որն առաջինն էր ձեռք բարձրացնում, հենց նրան էլ տրվում էր պատասխանելու իրավունքը: Յուրաքանչյուր ճիշտ պատասխան թիմին բերում էր երկու միավոր:  Ինտելեկտուալ խաղ-մրցույթն  ուներ նաև <Օգնություն թիմին> փուլը: Այս փուլի ընթացքում  մանկապարտեզների  երեք երեխաներ երգի, պարի և ասմունքի մրցույթների միջոցով  հնարավորություն ունեցան ավելացնել իրենց թիմերի միավորները: Մրցույթի ավարտին ժյուրին ամփոփեց արդյունքները. առաջին մրցանակային տեղում է թիվ 31 ՆՈՒՀ-ը . փոքրիկները կարողացան առավելագույն միավորներ հավաքելով  հաղթանակ բերել թիմին: Թիվ 4  և 11ՆՈՒՀ-երի թիմերը հավասար միավորներ  էին հավաքել , ուստի ժյուրին մեկ հարց  ուղղեց երկու թիմերի ավագներին , առաջինը ձեռք բարձրացրեց թիվ 4 մանկապարեզի  թիմի ավագը, ճիշտ պատասխանն էլ առավելություն տվեց թիմից: Այսպիսով` երկրորդ մրցանակային տեղում  թիվ 4  ՆՈՒՀ-ն է , իսկ երրորդ մրցանակային տեղում` թիվ  11  ՆՈՒՀ-ը: Թիվ 28 մանկապարտեզն էլ արժանացավ  պատվոգրի ` ակտիվ մասնակցության համար: Մասնակից մանկապարտեզները  Գուսան Զաքարյանի անվան մշակույթի տան  կողմից պարգևատրվեցին համապատասխան  պատվոգրերով և նվերներով:   Ժյուրիի որոշմամբ  ինտելեկտուալ խաղի ամենաակտիվ մասնակից էլ ճանաչվեց թիվ 4  մանկապարտեզի սան Էլենը` արժանանալով մրցանակի:   
Միջոցառմանը  ելույթ ունեցան նաև մշակույթի տան  ժամանակակից պարի խմբակի սաները: Գուսան Զաքարյանի անվան մշակույթի տունն էլ քաղաքապետի կողմից պարգևատրվել է պատվոգրերով` հունիս ամսվա ընթացքում քաղաքում անցկացված միջոցառումներին ակտիվ մասնակցելու, միջոցառումներ կազմակերպելու համար: Պատվոգրերը հանձնեց քաղաքապետարանի կրթության և մշակույթի բաժնի առաջատար մասնագետ Վալյա Լոռյանը:

Friday, July 3, 2015

Մնաս բարով կախարդական տնակ ծ

Վանաձորի Ֆր.Նանսենի անվան թիվ 2 ՆՈՒՀ

 


Ավագ Ա  խումբ



Այս օրերին գրեթե բոլոր նախադպրոցական ուսումնական հաստատություններում ամփոփում են ուսումնական տարին: Վանաձորի Ֆր. Նանսենի անվան թիվ 2 մանկապարտեզում ևս բարձր և ուրախ տրամադրություն էր թևածում: Մնաս բարով կախարդական տնակ խորագրով հրաժեշտի ցերեկույթ էր կազմակերպվել: Կրթօջախի առաջին խմբի սաները ծնողների ու հյուրերի դատին հանձնեցին իրենց ձեռք բերած գիտելիքներն ու հանդես եկան հրաժեշտի խոսքերով:
Միջոցառման առանցքը ոչ միայն հիշողություններն ու ջերմ խոսքերն էին սիրելի մանկապարտեզին, այլև հայրեիքի ումայրենի լեզվի գովերգումը:
Միջոցառման տարաբնույթ ու հետաքրքիր էր իր բովանդակությամբ, ինչպես մեր մայրենիի հնչյուններն ու հայոց լեզվիառանձնահատկությունները: Տնօրեն Աննա Դարբինյանի գլխավորությամբ դաստիարակ Թեհմինե Արշաֆյանը, դաշնակարահր Ալլա Ամիրխանյանը ու դայակ Սուսաննա Պետրոսյանը անսահման սեր ու ջանք էին դրել երեխաներիելույթի ու խոսքի, երգ ու պարի մեջ:


Մեր մանկության հրաշալիքները
Ավագ Բ խումբ


Ֆր. Նանսենի անվան թ. 2 նախադպրոցական ուսումնական հաստատությունում նորից տոնականտրամադրությունն էր թագավորում: Հիմա էլ նախակրթարանի սաներն էին հրաժեշտ տալիս իրենց առօրյան հեքիաթիվերածած կրթօջախին ու իրենց շատ սիրելի դաստիարակ Սոֆյա Հարությունյանին: <Մեր մանկության հրաշալիքները> հանդեսային ծրագրով ելույթ ունեցան ավագ Բ խմբի փոքրիկները: Տնօրեն Աննա Դարբինյանի, դաստիարակի, դայակ Հայարփի Համբաձումյանի, դաշնակահար Ալլա Ամիրխանյանի, մեթոդիստ Նաիրա Զավարյանի, փոխտնօրեն Լիլիթ Բարսեղյանի տարիների քրտնաջան աշխատանքն այսօր տալիս է իր քաղցր պտուղները





 Ֆոտոշարքը Արմեն Գյոզալյանի 2015
Գուգարաց թեմի Սբ .Գր.Նարեկացու եկեղեցու հովիվ արժանապատիվ Տ.Վահան քհն.Ազարյանը ,Լոռու մարզպետը ՝ Արթուր Նալբանդյանը և Վանաձոր համայնքի ղեկավար ՝ Սամվել Դարբինյանը նորակոչիկների բարի ծառայություն մաղթեց
ֆոտոշարք 3.07.2015