Tuesday, February 24, 2026

 Վանաձորի Սբ Աստվածածնի անվան թիվ 15 մանկապարտեզում այս օրերին տիրում էր թումանյանական շունչը։ Տնօրեն Էմիլիա Կարապետյանի նախաձեռնությամբ այս տարի մանկապարտեզում գործող հինգ խմբերը հանդես եկան համատեղ միջոցառմամբ՝ օրը նվիրելով Հովհաննես Թումանյանին։

Մանկապարտեզի մեթոդիստ Գոհար Ոսկանյանի տված ցուցումներով կազմվել էր հետաքրքիր ծրագիր, որի շրջանակում բալիկները մեծ ոգևորությամբ կատարեցին իրենց դերերը։ Երաժշտական դաստիարակ ՝ Ռուզաննա Ռամազյանի շնորհիվ նրանք երգեցին Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա գրված երգեր։
Ավագ ա խմբի դաստիրակ Սուսաննա Մուկուչյանը, ավագ բ խմբի դաստրակ էլյա Չիլինգարայնը , միջին բ խմբի դաստիարկ Սուսաննա Գրգորյանը և ինչպես նաև կրտսեր խմբի դաստիարկ ՝ Շուշան Բիլյանը ամեն ինչ արել էին , որ երեխաների օրը դարձել էր թումանյանական հեքիաթի մի աշխարհ: Երեխաները հանդես եկան մեծանուն գրողի հեքիաթներվ , ստեղծագործություններով : Նրանք և հանդիստես էին և դերասան : Տնօրենը հիացաց էր մանուկների կարգապահությամբ և կատարողական արվեստով ,որ բնականաբար մանկապարտեզի մանկավարժական կազմի քրտնաջան աշխատանքի արդյունք էր
Դաստիարակների հետևողական և նվիրված աշխատանքի արդյունքում օրը ստացվեց բովանդակալից և հաջողված։ Իսկ միջոցառման ավարտին մասնակիցները միմյանց նվիրեցին հեքիաթների գրքեր։

No comments:

Post a Comment