Դիլիջանի նոր թունելը կկառուցվի եվրոպական չափանիշներով և կունենա 2,300 մետր երկարություն․ նախագծային աշխատանքներն ավարտվել են
Նախագծի համաձայն՝ նոր թունելը կանցնի գործողին զուգահեռ՝ Երևանից Դիլիջան ուղղությամբ ձախ հատվածով, իսկ գործողը կվերափոխվի տարհանման թունելի: Շինարարությունը կավարտվի մոտ 4 տարում և կպահանջի շուրջ 70 միլիոն եվրո:
Նախագծային աշխատանքներն իրականացրել է ոլորտում 40 տարվա փորձ ունեցող ավստրո-գերմանական ընկերությունը՝ Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) աջակցությամբ։ Աշխատանքները կիրականացվեն երկու փուլով, իսկ շինարարության ընթացքում գործող թունելը կշարունակի շահագործվել։
Քանի որ նախագծային աշխատանքները ֆինանսավորել են Ասիական զարգացման բանկն ու ՀՀ կառավարությունը, այժմ ընթանում են բանակցություններ Ասիական զարգացման բանկի հետ շինարարության հնարավոր ֆինանսավորման շուրջ:
Զուգահեռաբար, պետական միջոցներով կարդիականացվի նաև Պուշկինի թունելը։

No comments:
Post a Comment