Thursday, February 19, 2026


Վանաձորի թիվ 15 մանկապարտեզում այս օրերին տիրում էր թումանյանական շունչը։ Տնօրեն Էմիլիա Կարապետյանի նախաձեռնությամբ այս տարի մանկապարտեզում գործող հինգ խմբերը հանդես եկան համատեղ միջոցառմամբ՝ օրը նվիրելով Հովհաննես Թումանյանին։
Մանկապարտեզի մեթոդիստ Գոհար Ոսկանյանի տված ցուցումներով կազմվել էր հետաքրքիր ծրագիր, որի շրջանակում բալիկները մեծ ոգևորությամբ կատարեցին իրենց դերերը։ Երաժշտական դաստիարակ ՝ Ռուզաննա Ռամազյանի շնորհիվ նրանք երգեցին Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա գրված երգեր։
Դաստիարակների հետևողական և նվիրված աշխատանքի արդյունքում օրը ստացվեց բովանդակալից և հաջողված։ Իսկ միջոցառման ավարտին մասնակիցները միմյանց նվիրեցին հեքիաթների գրքեր։








































































 17.02.2026

No comments:

Post a Comment