ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ
Yolchyan Production & Ստեղծարար միտք էկրանից այն կողմ տեղեկատվական ՀԿ
Ֆիլմերի, հաղորդումների , Ֆոտո և վիդիո , նկարահանումների համար զանգհ. հեռ 055 23 05 59 կամ գրեք lilit.yolchyan.79@mail.ru
Saturday, November 14, 2026
Sunday, November 8, 2026
Քաջայր Որոտի Նիկողոսյան
Ծնվել է 1971 թվականի հոկտեմբերի 17-ին՝ Սպիտակ քաղաքում։
1990-1996 թթ․ սովորել և ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը՝ «Առևտրի և հասարակական սննդի էկոնոմիկա և կառավարում» մասնագիտությամբ՝ ստանալով տնտեսագետի որակավորում։
1994-1997 թթ․ աշխատել է «Վանուհի» ՓԲԸ-ում՝ որպես փոխտնօրեն։
2000-2001 թթ․ աշխատել է ՀՀ բնապահպանության նախարարության Հանրապետական բնապահպանական պետական տեսչության Լոռվա ՏԲ տեսչությունում՝ որպես պետական տեսուչ։
2001-2002 թթ․ աշխատել է ՀՀ ՀԷՑ ՓԲԸ «Սպիտակ» էլեկտրական ցանցի մասնաճյուղում՝ որպես ճարտարագետ։
2002-2015 թթ․ աշխատել է «Հայփոստ» ՓԲԸ «Սպիտակի փոստային» մասնաճյուղում՝ որպես մասնաճյուղի տնօրեն։
2015-2020 թթ․ աշխատել է «Հայփոստ» ՓԲԸ-ում՝ որպես Լոռու և Շիրակի մարզերի միավորված փոստային մասնաճյուղերի՝ «Հայփոստ հյուսիս» մասնաճյուղի տնօրեն։
02.04.2021 թ․-ին ՀՀ վարչապետի թիվ 315-Ա որոշմամբ նշանակվել է ՀՀ Լոռու մարզպետի տեղակալ։
2021 թվականի հունիսի 16-ից ՀՀ վարչապետի 15.06.2022 թ․ թիվ 645-Ա որոշմամբ նշանակվել է ՀՀ Լոռու մարզի Սպիտակ համայնքի ղեկավարի պաշտոնակատար։
17.12.2021 թ. ստանձնել է Սպիտակ խոշորացված համայնքի ղեկավարի լիազորությունները։
2026 թ. նոյեմբերի 29-ին կայանալիք Սպիտակի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ գլխավորում է ավագանու ցուցակը և առաջադրվել է Սպիտակ համայնքի ղեկավարի թեկնածու։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Սպիտակի ՏԿ խորհրդի ղեկավարն է։
Ամուսնացած է, ունի երկու զավակ։
Sunday, October 18, 2026
Մայրության և գեղեցկության օրն ամփոփվեց տոնական ներկայացմամբ
______________
Ապրիլի 7-ին՝ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ, «Սպիտակի մշակույթի տուն» ՀՈԱԿ-ում համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի նախաձեռնությամբ կազմակերպվեց տոնական միջոցառում։
Տոնական երեկոյի շրջանակում հանդիսատեսը վայելեց դերասանուհի Զառա Սահակյանի «Զառանցանք» հումորային մոնոներկայացումը, որը ներկաներին պարգևեց բարձր տրամադրություն, անկեղծ ծիծաղ և անմոռանալի հույզեր։
Միջոցառումը ևս մեկ անգամ ընդգծեց տոնի ջերմությունն ու կարևորությունը՝ արժևորելով կնոջ և մոր դերը՝ արվեստի և հումորի միջոցով։
Subscribe to:
Posts (Atom)



