Վանաձորի թիվ 28 մանկապարտեզի տնօրեն Ժաննա Պետունցի նախաձեռնությամբ, միջին խմբի դաստիարակ` Լիլի Թամազյանի և մեթոդիստ` Արմինե Խառատյանի կազմակերպմամբ անցկացվեց «Սպորտլանդիա» մարզական տոնը։
Մրցույթի ընթացքում միջին խմբի սաները բաժանվել էին երկու թիմի և մեծ ոգևորությամբ ու բարձր տրամադրությամբ մասնակցեցին տարբեր մարզական մրցաձևերի՝ ցուցադրելով ճարպկություն, արագություն, համարձակություն և թիմային համագործակցություն։
Մրցույթը գնահատում էր հանձնաժողովը, որի նախագահն էր մանկապարտեզի տնօրեն Ժաննա Պետունցը։ Հանձնաժողովի կազմում էին նաև դպրոցի փոխտնօրեն Լորետա Ավետիսյանը և թիվ 28 մանկապարտեզի մանկավարժական կազմը։
Միջոցառման ավարտին տնօրեն Ժաննա Պետունցը գավաթով պարգևատրեց միջին խմբի դաստիարակ Լիլի Թամազյանին, իսկ բոլոր փոքրիկ մասնակիցները արժանացան մեդալների և մասնակցության վկայականների։
Ամփոփելով միջոցառումը՝ տնօրեն Ժաննա Պետունցը նշեց.