Wednesday, December 2, 2015

Վանաձորի Ա.Ս.Պուշկինի անվան  4 հիմնական դպրոցի 
5 Ա դասարանի աշակերտների հյուրերն են իրենց տատիկները 









Վանաձորի Ալ. Ս. Պուշկինի անվան համար 4 հիմնական դպրոցում այս անգամ հյուրընկալվել էին 5 ա դասարանի աշակերտների տատիկները: Դասվար Հեղինե Մելիքյանի նախաձեռնությամբ սաներն այս անգամյուրահատուկ ձևով գովերգելու էին իրենց սիրելի տատիկներին:









Սա <Բարին արա> բարեգործական ծրագրի շրջանակներում իրականացվող առաջին միջոցառումն էր:

Երկար կյանքի ընթացքում բազում դժվարություններ տեսած ու փորձություններ հաղթահարած, տարիներ ապրած ու մեծամասամբ ճերմակած սիրելի տատիկների առջև ելույթ ունենալը պարզվեց այդքան էլ դյուրին գործ չէ: Թեև աշակերտները մեծ պատասխանատվությամբ էին մոտեցել ու պատրաստվել, բայց միևնույնն է նրանց շուրթերից հնչած յուրաքանչյուր բառի մեջ հուզմունք կար:

Այդուհանդերձ երեխաները շատ գեղեցիկ խոսքեր ուղղեցին իրենց սիրելի տատիկներին` հաճելի հուզմունքպատճառելով նրանց: Հնչեցին երգեր և բանաստեղծություններ, բարեմաղթանքներ:

Այս դասարանում պարզվեց շնորհաշատ բազմաթիվ երեխաներ կան: Տատիկներից շատերի աչքերը մի պահ առավել փայլատակեցին, երբ թոռնիկներն իրենց իսկ գրած քառատողերը նվիրեցին:

Հայկական ու ժամանակակից պարերի բեմադրությամբ տոնական օրն ավելի տպավորիչ ու անմոռանալի դարձավ:

Ի դեպ Տատիկները դատարկաձեռն չէին եկել սիրելի ու իրենց կյանքի այս հատվածը ջերմությամբ լցրած թոռնիկներիմոտ: բերել էին ծաղիկներ, քաղցրավենիք, միրգ, որն էլ տոնական օրվա ավարտին բաժանեցին երեխաներին: Ապա հիասքանչ օրվա համար շնորհակալություն հայտնեցին դասվար Հեղինե Մելիքյանին, դպրոցի տնօրինությանը, աշակերտներին ու ծնողներին:

Իսկ ինչը կարող է տատիկի համար թանկ լինել, եթե ոչ իր թոռնիկից ստացած նվերը: Միջոցառման վերջումաշակերտները իրենց պատրաստած բացիկները նվիրեցին՝
իրենց սերն ու նվիրումն արտահայտելով տատիկներին:


ԱՇՈՒՆ Է Վանաձորի թիվ 19 ՆՈՒՀ-ում 


Sunday, November 29, 2015

Վանաձորի թիվ 11 ՆՈՒՀ-ում  տիրում էր Հայրենասիրական ոգին

<Մեր ժողովուրդն առանց հայրենասիրության այն է, ինչ որ մարմին առանց հոգու: Դա մայրն է իր նման փրկարար միշարք առաքինությունների՝ գաղափարականության, անձնվիրության, արիության: Դա պատերազմող բարոյականամրություն է, կախարդական զրահը, անվրեպ զենքը: Հայրենասիրությամբ հարուստ ժողովուրդը դեպքերի խաղալիքըչէ, այլ նրանց հրամայողը>:

Գարեգին Նժդեհի այս խոսքերը հայրենասիրական գրեթե բոլոր միջոցառումներին կարելի է լսել:
Վանաձորի թիվ 11 ՆՈՒՀ-ում ԱՇՈՒՆ Է 









Tuesday, November 24, 2015

Վանաձորի Ա.Ս.Պուշկինի անվան  4 հիմ. դպրոցում 

ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՕՐ ԷՐ

16.11.2015

Monday, November 23, 2015

ԱՇՈՒՆ Է ԹԵՎԱԾՈՒՄ ՎԱՆԱՁՈՐԻ ԹԻՎ 3ՆՈՒՀ-ում







Նախակրթարանի դահլիճում իսկական Լոռվա բնությանը համահունչ ոսկե աշուն էր, ինչին չէին զիջում նաև մանուկների աշնանային զարդարանքն ու յուրօրինակ սանրվածքները։ Ավագ խմբի սաներն դաստիարակ  Ռուզաննա Օհանյանի
հետ կազմակերպել ու իրենց ընկերների, ծնողների ու հյուրերի համար ներկիայացնում էին թախծոտ աշնան ուրախ ու ջերմ կողմերը։


Ընկեր Ռուզաննան վերջերս է այստեղ աշխատանքի անցել  ու արդեն հասցրել է մի շարք միջոցառումներ իրագործել, օգնությամբ դաստիարակների, մորաքույր Ռուզաննայի, երաժշտական դաստիարակ Վանուհի Շահբազյանի: և իհարկե այս ամենը կյանքի է կոչվում իրենց սիրելի տնօրեն Գոհար Քոչարյանի գլխավորությամբ ու աջակցությամբ:  

Sunday, November 1, 2015

Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանի Արևաշող համայնքի
 «Հասմիկ»ՆՈւՀ ՀՈԱԿ -ը
 տոնեց իր 3 տարին

Կրտսեր երկրորդ և միջին խումբի սաները ներկայացրեցին Ոսկեղեն աշնան բերք ու բարիգը:Ինչպես նաև հիշեցին և կրկին անգամ երախտագիտությունը հայտնեցին համայնքի նախկին ղեկավար Վարուժան Խաչատրյանից ,որ գյուղի երեխաներին պարգևեց հեքիաթային մանկություն...















 31.10.2015Ֆոտոշարքը Լ.Յոլչյանի