Հուլիսի 28-ին Վանաձորի լողի մանկապատանեկան մասնագիտացված մարզադպրոցում անցկացվեց 8–13 տարեկան մարզիկների միջև մրցաշար։
Մրցաշարը կազմակերպեց և անցկացրեց մարզադպրոցի ավագ մարզիչ Մհեր Ալեքյանը։ Սաները մրցեցին 50 մետր տարածությունում՝ ցուցադրելով իրենց կարողությունները լողի բոլոր չորս ձևերում։
Մրցաշարին մասնակցեցին 8–15 տարեկան պատանի լողորդներ, ովքեր ցուցադրեցին լավ պատրաստվածություն, մրցակցային ոգի և ձգտում՝ բարելավելու իրենց մարզական արդյունքները։
Մրցումների ավարտին մարզադպրոցի մարզիչները տնօրեն ՝ Կարեն Խաչատրյանի կողմից հաղթողներին պարգևատրեցին I, II և III կարգի դիպլոմներով՝ արժևորելով նրանց ցուցաբերած արդյունքները։
Ամփոփելով մրցաշարը՝ ավագ մարզիչ Մհեր Ալեքյանը շնորհավորեց հաղթողներին, իսկ այն սաներին, ովքեր այս անգամ չկարողացան զբաղեցնել մրցանակային տեղեր, հորդորեց շարունակել ավելի նպատակասլաց մարզվել, քանի որ սեզոնի փակմանն ընդառաջ կրկին կանցկացվի մրցաշար, որտեղ նրանք նոր հնարավորություն կունենան դրսևորելու իրենց կարողությունները։ Քանի որ մարզադպրոցում աշխատում են գրագետ մարզիչներ ՝ Գևորգ Սարգսյանը,Միքայել Ռաֆաելյանը,Արեն Օհանյանը ,Մանվել Մարտիրոսյանը, ընկեր Սերոժը, ընկեր Սամվելը և ընկեր Լիլիթը:
Ցավոք, մարզադպրոցը ձմռան ամիսներին չի գործում։ Թե՛ մարզիչները, թե՛ մարզիկները հույս ունեն, որ Հայաստանում ընթացող բարեփոխումները մի օր կհասնեն նաև իրենց մարզադպրոցին, և այն հնարավորություն կունենա գործել ամբողջ տարվա ընթացքում՝ ապահովելով մարզումների անընդհատ ընթացքը ։
No comments:
Post a Comment