«Մանկության հեքիաթի ավարտ»
Մոտ երկու ամիս է, ինչ Վանաձոր խոշորացված համայնքի թիվ 24 մանկապարտեզի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Գոհար Նալբանդյանը։ Իր առաջին մեծ միջոցառմներից մեկի ընթացքում նա իր սրտի խոսքն ուղղեց ավագ «Ա» խմբի սաներին և նրանց դաստիարակ Սուսաննա Զուլալյանին։
«Մանկության հեքիաթի ավարտ» խորագիրը կրող միջոցառման ժամանակ ավագ «Ա» խմբի սաները գեղեցիկ խոսքերով հրաժեշտ տվեցին , թե մանկապարտեզին, թե դաստիարակ ՝ Սուսաննա Զուլալյանին ում կողմից էլ պատրաստվել էր հրաժեշտի հանդեսը : Երգերի , պարերի , խոսքերի միջոցով ի ցույց դրեցին իրենց դաստիրակի տված գիտելիքը այս 2-3 տարիների ընթացքում : Ավագ ,,Ա,, խմբի սաները իրենց շնորհակալությունը հայտնեցին տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գոհար Նալբանդյանին, իրենց սիրելի դաստիարակ՝ Սուսաննա Զուլալյանին, երաժշտական բարձր ճաշակի ձևավորման գործում մեծ ներդրում ունեցած երաժշտության դաստիարակ ՝ Ռոզա Ամիրբեկյանին, բանիմաց մեթոդիստ Նաիրա Հովսեփյանին, բուժքրոջը, խոհարարներին, որոնք ամեն օր երեխաների համար պատրաստել են համեղ, առողջարար և վիտամիններով հարուստ ուտեստներ։
Միջոցառման կազմակերպման ընթացքում դաստիարակ Սուսաննա Զուլալյանին իր մասնագիտական և մեթոդական խորհուրդներով օգնել է մեթոդիստ Նաիրա Հովսեփյանը։ Պարային համարների բեմադրության հարցում էլ մեծ աջակցություն է ցուցաբերել պարուսույց՝ Կատրինա Հարությունյանը, որին դիմել էին խմբի ծնողները։
Միջոցառման ավարտին տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գոհար Նալբանդյանը բարի ճանապարհ մաղթեց սաներին՝ նշելով, որ մանկապարտեզի դռները միշտ բաց են լինելու նրանց առջև, և այստեղ նրանց միշտ սիրով են սպասելու։Եվ շնորհավորանքի ,ինչպես նաև շնորհակալական խոսքեր հղեց ավագ ,,Ա,,խմվի դաստիրակ՝ Սուսաննա Զուլալայանին:
Այնուհետև երեխաները իրենց համազգեստի գույներին համապատասխան փուչիկներ բաց թողնելով դեպի կապույտ երկինք, Ամենակարող Աստծուն աղոթեցին խաղաղության, լուսավոր ապագայի և երջանիկ մանկության համար:
No comments:
Post a Comment