Saturday, July 25, 2026

 Հուլիսի 24-ին հեքիաթի դռները բացվեցին այս անգամ ոչ միայն երեխաների այլ նաև նրանց ծնողների։

«Փոքրիկ թևերով դեպի մեծ թռիչք» այսպիսի խորագիր էր կրում Վանաձորի թիվ 11 մանկապարտեզի ավագ «Բ» խմբի ավարտական միջոցառումը։ Դաստիարակ՝ Լուսինե Սանթոյանը և երաժշտական դաստիարակ Լիանա Դանիելյանը հանդիսականի դատին հանձնեցին չկրկնվող, շատ յուրահատուկ ծրագիր։ Հնչեցին «Նոր Հայաստան», «Խաղաղություն», «Երազանք», «Հրաժեշտ մանկապարտեզին» երգերը երեխաների կողմից, բայց երբեք չէիր կարող մտածել, որ այդ 6 տարեկան հրաշքները նման բարձրակարգ ձևով կարող են մատուցել. կարծես երգում էին պրոֆեսիոնալ երգչախումբ։
Դաստիարակի կողմից տրամադրվել էին բանաստեղծություններ՝ հայոց մեծերի կողմից գրված։
Բոլոր երեխաները պարեցին վալս՝ նորվեգական մոտիվներով, ինչպես նաև հանդես եկան քոչարի պարով։ Այնպիսի գույներով և կատարողական բարձր որակով ներկայացրեցին, որ պարզ երևաց անձնակազմի տարիների աշխատանքը։ Եվ այդ դասական ռեպերտուարից հետո նրանք հանդես եկան փոքրիկ թատերական ներկայացման հատվածներով, որտեղ ներկայացրեցին մանկավարժների բարդ և դժվար աշխատանքը։ Իրենց խոսքերով, հանդերձանքով նույնիսկ ցուցադրեցին, թե ինչ պատասխանատու աշխատանք է տնօրենի՝ Քրիստինե Մարգարյանի, ինչպես նաև երաժշտական դաստիարակ` Լիանա Դանիելյանի աշխատանքը, ով նրանց մեջ ձևավորում է երաժշտական բարձր ճաշակ, և խոհարարների, որոնց շնորհիվ այս մեկ տարվա մեջ այնքան վիտամիններով հարուստ ուտեստներ են կերել, որ նույնիսկ ծնողներն են զարմանում իրենց չարաճճի բալիկների վրա։
Սեր, գիտելիք, հոգատարություն, դաստիարակություն նրանց տվել է իրենց շատ-շատ սիրելի դաստիարակ ԼուսինեՍանթոյանը, և երեխաները չմոռացան նաև հոգատար դաստիարակի օգնական Անուշ Ստեփանյանին, ով մայրական հոգատարություն է ցուցաբերել։ Մանկապարտեզի բուժքույր Մարիամ Մխիթարյանին նույնպես չմոռացան։ Մանկապարտեզի երեխաների կողմից շատ սիրելի Երվանդին նույնպես չմոռացան, ում ամեն մի մատը ոսկի է, և մանկապարտեզի ամեն մի անկյուն նրա ձեռքի շնորհքի արդյունքով վեր է ածվել փոքրիկ հեքիաթային աշխարհի։
3 տարի առաջ մանկապարտեզի դռները բացվել էին նրանց առջև, իսկ այսօր արդեն հեքիաթ դարձած հեքիաթային աշխարհից նրանց դպրոց ճանապարհեցին մեծ հուզմունքով ընկեր Լուսինեն , ով գեղեցիկ տողեր նվիրեց իր հերթական սաներին։ Ընկեր Լուսինեն շուրջ 15 տարի իր կյանքը նվիրել է մանուկներին և ամեն անգամ նրանց ճանապարհում է հուզմունքով ու եկող սերունդին ընդունում մեծ սիրով։
Ընկեր Լուսինեն սիրում է իր աշխատանքը, և այս տարիների ընթացքում այսօր առաջին անգամ հոգում տիրում էր խաղաղություն, և նա իր սաների հետ երջանկության զգացումով նամակ ուղարկեցին Ամենաբարձյալին՝ ի շնորհակալություն, որ ունեն Քրիստինե Մարգարյանի նման համեստ, խելացի, հոգատար, բանիմաց, իր գործի գիտակ, բարձր ինտելեկտով ղեկավար։
Մեթոդիստ ՝ Գայանե Կիրակոսյանը հիանում էր ,որ մանկավարժների ներկայացան նման բարձրակարգ ծրագորով և վարապետական աշխատանքով:
Տնօրեն՝ Քրիստինե Մարգարյանը շնորհավորեց սաներին՝ մաղթելով նրանց նորանոր հաջողություններ և ստեղծագործական ձեռքբերումներ։ Նա նշեց, որ նման բարձր մակարդակով ներկայանալը տարիների նվիրված, հետևողական աշխատանքի արդյունք է։ Տնօրենը նաև ընդգծեց, որ իրեն երջանիկ ղեկավար է զգում, քանի որ աշխատում է հզոր, պրոֆեսիոնալ և նվիրված մանկավարժական կազմի հետ, որի ջանքերի շնորհիվ հնարավոր է դառնում հասնել նման նշանակալի հաջողությունների։
Հնչեցին անդադար ծափեր և շնորհակալական խոսքեր, և ծաղիկների միջոցով փորձեցին գնահատել նվիրյալ ղեկավարի և աշխատակազմի աշխատանքը։

No comments:

Post a Comment