Sunday, July 12, 2026

 Հուլիսի 10-ին Վանաձորի թիվ 15 մանկապարտեզի ավագ «Բ» խմբում տեղի ունեցավ «Հրաժեշտ մանկապարտեզ» խորագիրը կրող ավարտական միջոցառումը, որը կազմակերպել էր խմբի դաստիարակ, երկարամյա մանկավարժ Նունե Մարուքյանը։ Ընկեր Նունեն, ով տարիներ շարունակ սիրով կրթել, դաստիարակել և դպրոց է ճանապարհել բազմաթիվ սերունդների, այս անգամ ևս ներկայացավ իր լավագույն աշխատանքով։


Միջոցառման երաժշտական հատվածը, որը պատրաստել էր երաժշտական դաստիարակ Ռուզաննա Ռամազյանը, առանձնանում էր իր հայեցի ոգով և գեղեցիկ հայկական երգերի ընտրությամբ։ Խմբի սաները մեծ ոգևորությամբ և անթերի կատարումներով ներկայացրին իրենց ելույթները։
Միջոցառման ժամանակ «Նվագախմբի տեղաները» կատարմամբ հանդես եկավ մանկապարտեզի նախկին սան Սերգեյ Գևորգյանը:
Երեխաների հանդեպ իր անսահման սիրով ու հոգատարությամբ մշտապես աչքի է ընկել նաև դաստիարակի օգնական Գայանե Ավետիքյանը։ Մեթոդիստ Գոհար Ոսկանյանը պատրաստակամորեն աջակցել և սատարել է միջոցառման կազմակերպման աշխատանքներին։


Մանկապարտեզի տնօրեն Էմիլյա Կարապետյանը շնորհակալություն հայտնեց երկարամյա մանկավարժ Նունե Մարուքյանին՝ տարիներ շարունակ երեխաներին սիրով կրթելու, նրանց մեջ հայրենիքի, ընկերասիրության և մանկության գեղեցիկ արժեքների նկատմամբ սեր ու հարգանք սերմանելու համար։ Նա նաև շնորհավորեց ավագ «Բ» խմբի սաներին՝ մաղթելով նրանց կանաչ ճանապարհ, նորանոր հաջողություններ և խաղաղ հայրենիք։












































No comments:

Post a Comment