Sunday, January 27, 2019

ՏՈՆՏԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ ՀՀ ԶԻՎՈՐ

Վանաձորի Ա. Ս. Պուշկինի անավան թիվ 4 հիմ դպրոցի 8 Ա դասարանը դասղեկ Հեղինե Մելիքյանի գլխավորությամբ աղջիկները անակնկալ  մատուցեցին իրենց դասընկերներին:Նրանք չէին մոռացել նաև Տնօրեն Համլետ Խումարյանին նույն դասարանի աշակերտուհիներ Միլենա Մանուկյանը և Մանե Հովակիմյանը փոքրիկ  օրվա խորհրդանշական հուշանվեր հանձնեցին:






















ֆոտոշարքը  Միլենա Մանուկյանի (25.01.2019)

Thursday, January 17, 2019


Վանաձորի թիվ 24 ՆՈՒՀ ԱՄԱՆՈՐՅԱ ՊԱՐԱՀԱՆԴԵՍ


Վանաձորի թիվ 24 ՆՈՒՀ ԱՄԱՆՈՐՅԱ ՊԱՐԱՀԱՆԴԵՍ Ավագ Ա խումբ Տնօրեն ՝ Գայանե Գոգինյան Մեթոդիստ ՝ Նաիրա Սողոյան Դաստիարակ ՝Լուիզա Դալլաքյան Երաժշտական դաստիարակ՝ Ռոզա Ամիրբեկյան


Tuesday, January 15, 2019


Ալվարդ Քառյանը խնդրում է փրկեն որդու կյանքը
Կոնվերս բանկում բացվել է հետևյալ հաշվեհամարը՝ 1930069628000100 


Վանաձորի հանրակացարաններից մեկում, գրեթե անմարդկային պայմաններում բնակվող Քառյանների ընտանիքը տան պայմաններից բացի, մեկ այլ դժվարին կացության առջև է կանգնել: Ընտանիքի տղան առողջական լուրջ խնդիրներ ունի, ինչը միայնակ՝ 30.000 դրամ նպաստով Քառյանները առողջական խնդիրը վերացնել չեն կարողանում:
Ընտանիքին պարբերաբար օգնության ձեռք են մեկնում Վանաձոր համայքնի ղեկավար Մամիկոն Ասլանյանը և առաջին փողքաղաքապետ Արկադի  Փելեշյանը:
Ռոբերտ Քառյանին աջակցելու ակնկալիքով Կոնվերս բանկում բացվել է հետևյալ հաշվեհամարը՝ 1930069628000100 




Sunday, January 13, 2019

Опубликовано: 26 окт. 2018 г.«Ձեռք մեկնիր եղբորդ» բարեգործական ծրագրով Վանաձորում հանձնվեց 23-րդ բնակարանը: Ավետիսյանների վեց հոգանոց ընտանիքի համար բնակարանը գնել են լոսանջելեսաբնակ Սարգիս և Ալիս Սեթյանները:


Опубликовано: 26 окт. 2018 г.

Վերաօծվել է Ուռուտի Սուրբ Սարգիս եկեղեցին

Опубликовано: 29 окт. 2018 г.Հոկտեմբերի 28-ին՝ Խաչի գյուտի տոնին, Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի ձեռամբ, վերաօծվեց Ստեփանավանի տարածաշրջանի Ուռուտ համայնքի Սուրբ Սարգիս եկեղեցին: Մատուցվեց առաջին պատարագը: 5-րդ դարում կառուցված եկեղեցին 130 տարի չէր գործել:

Հոռոմայրի Սուրբ Նշան վերաօծված եկեղեցու ուխտի օրը


Опубликовано: 10 нояб. 2018 г.Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի օրհնությամբ վերաօծվեց Հոռոմայրի Սուրբ Նշան եկեղեցին: Նոյեմբերի 7-ին հնավայրի ուխտի օրը, մեծ թվով ուխտավորներ էին գնացել Սուրբ Նշան՝ նորոգելու իրենց ուխտը: Նրանք մասնակցեցին նորաօծ սրբավայրի առաջին պատարագին:

Կաթնաջուրցիները ցանկանում են ավարտին հասցնել գյուղի եկեղեցու շինարարությունը

Опубликовано: 12 нояб. 2018 г.Մի քանի տարի առաջ Սպիտակի տարածաշրջանի Կաթնաջուր համայնքի բնակիչները որոշեցին սեփական ուժերով վերականգնել գյուղամեջի Սուրբ Հովհաննես եկեղեցին: Համայնքի միջոցներով, նաև դրսում ապրող ու աշխատող կաթնաջուրցիների նվիրատվությունների շնորհիվ հնարավոր եղավ կատարել մեկնարկային մի շարք աշխատանքներ: Այս պահին շինարարությունը ժամանակավորապես դադարեցված է միջոցների անբավարարության պատճառով: Համայնքի բնակիչները դարձյալ դիմում են միջոցներ ունեցող իրենց հայրենակիցներին՝ աջակցել և ավարտին հասցնել գործը