Մայրության և գեղեցկության օրն ամփոփվեց տոնական ներկայացմամբ
______________
Ապրիլի 7-ին՝ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ, «Սպիտակի մշակույթի տուն» ՀՈԱԿ-ում համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի նախաձեռնությամբ կազմակերպվեց տոնական միջոցառում։
Տոնական երեկոյի շրջանակում հանդիսատեսը վայելեց դերասանուհի Զառա Սահակյանի «Զառանցանք» հումորային մոնոներկայացումը, որը ներկաներին պարգևեց բարձր տրամադրություն, անկեղծ ծիծաղ և անմոռանալի հույզեր։
Միջոցառումը ևս մեկ անգամ ընդգծեց տոնի ջերմությունն ու կարևորությունը՝ արժևորելով կնոջ և մոր դերը՝ արվեստի և հումորի միջոցով։
No comments:
Post a Comment