Շնորհավորանքի և երախտագիտության գեղեցիկ միջոցառում Վանաձորում
Վանաձոր խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը շնորհավորեց համայնքի ենթակայությամբ գործող մանկապարտեզների և մշակույթի տների տնօրեններին ու աշխատակիցներին՝ Ուսուցչի տոնի առթիվ, և նրանց հանձնեց շնորհակալագրեր՝ կատարած նվիրված ու պատասխանատու աշխատանքի համար։
Միջոցառումը կազմակերպել էր Վանաձորի մշակույթի և կրթության զբոսաշրջության բաժինը ՝ բաժնի պետ Քրիստինե Մադոյանի գլխավորությամբ։
Միջոցառման սկզբում Քրիստինե Մադոյանը շնորհավորեց բոլոր ներկաներին Ուսուցչի տոնի կապակցությամբ՝ ընդգծելով կրթության և մշակույթի ոլորտների աշխատակիցների կարևոր ու պատասխանատու առաքելությունը։ Այնուհետև խոսքը փոխանցվեց Վանաձոր խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանին։
Իր խոսքում Արկադի Փելեշյանը շնորհավորեց ներկաներին մասնագիտական տոնի առթիվ, բարձր գնահատեց նրանց ամենօրյա նվիրված աշխատանքն ու համայնքի կրթամշակութային կյանքում ունեցած կարևոր ներդրումը և շնորհակալագրեր հանձնեց լավագույն աշխատակիցներին։
Պաշտոնական արարողությանը հաջորդեց ջերմ ու հաճելի ընդունելություն, որը ներկաների համար պատրաստել էր Վանաձորի մշակույթի և կրթության բաժինը։
Գեղեցիկ երաժշտության ուղեկցությամբ ներկաները շփվեցին, կիսվեցին միմյանց հետ ջերմ խոսքերով ու բարեմաղթանքներով։ Միջոցառումն անցավ բարձր տրամադրությամբ, փոխադարձ հարգանքի և երախտագիտության մթնոլորտում։
Օրը ևս մեկ առիթ դարձավ գնահատելու և արժևորելու այն մարդկանց աշխատանքը, ովքեր իրենց ամենօրյա նվիրվածությամբ նպաստում են Վանաձորի կրթական և մշակութային կյանքի զարգացմանն ու նոր սերնդի դաստիարակությանը
No comments:
Post a Comment