Ժորա Հովհաննիսյանի անվան ավանդական մրցաշարը համախմբեց մարզական ընտանիքին
Հոկտեմբերի 2-ին Վանաձորի Սպորտի պալատում կայացավ մարզիչ, աշխարհի 19-ակի վետերանների չեմպիոն Ժորա Հովհաննիսյանի անվան ավանդական մրցաշարը։
Տարիների ընթացքում ձևավորված այս մարզական գեղեցիկ ավանդույթը հերթական անգամ մեկ հարկի տակ համախմբեց մարզիկներին, մարզիչներին, վետերաններին և մարզասերներին։ Մրցաշարը ոչ միայն մարզական պայքարի ու հաղթանակների, այլև մեծարման, բարեկամության և սերունդների միջև մարզական ավանդույթների փոխանցման յուրահատուկ հարթակ է դարձել։
Մրցաշարի կազմակերպիչ Ժիրայր Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց բոլոր այն ընկերներին ու աջակիցներին, ովքեր տարիների ընթացքում եղել են իր կողքին և իրենց ներդրումն են ունեցել մրցաշարի կազմակերպման ու կայացման գործում։
Ժորա Հովհաննիսյան ստացավ մի շարք հուշանվերներ իր սաների, որ այսօր մարզիչներ են և այսօրվա սաների կողմից:
Միջոցառման ընթացքում առանձնահատուկ ձևով Ժորա Հովհաննիսյանը հանձնեց գեղեցիկ հուշանվեր անվանի մարզիկ ԽՍՀՄ չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն և Սեուլի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Ստեփան Սարգսյանին ում ծննդյան օրն էր այսօր :
Մրցաշարի ավարտին լավագույն արդյունքներ գրանցած մարզիկները պարգևատրվեցին մեդալներով, գավաթներով և արժեքավոր նվերներով։
Ժորա Հովհաննիսյանի անվան մրցաշարը ևս մեկ անգամ ապացուցեց, որ սպորտը միայն մրցակցություն և հաղթանակ չէ․ այն նաև հարգանքի, ընկերության, նվիրվածության և տարիների ընթացքում ձևավորված ավանդույթների պահպանման ու շարունակականության կարևորագույն դրսևորում է։
Շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին և մրցանակակիրներին՝ մաղթելով նորանոր հաջողություններ, մարզական բարձունքներ և փառավոր հաղթանակներ։
02.10.2026
No comments:
Post a Comment