,,ՎԵՐՆԱՏՈՒՆ,, ՝ ՎԵՐՆԱՏԱՆԸ
Տարներ առաջ Վանաձոր քաղաքի անկյուներից մեկում Վահրամ Բաղդասարյանի նախաձեռնությամբ բացվեց ,, Վերնատուն,, ռեստորանային համալիրը: Տարիների ընթացքում այն զարգացավ և ստեղծվեցին բազում աշխատատեղեր հենց վանաձորիցիների համար:
Նախաձեռնության համահեղինակներն են պարոն Վահրամ Բաղդասարյանի տիկին մանկավարժ-հոգեբան Աննա Տեր- Մովսիսյանը և մանկավարժ, բանասեր Գայանե Անտինյանը :Գողտրիկ սրահում տիրում էր թումանյանական ոգին:
Միջոցառումը սկսվեց Գուգարաց թեմի բարձրաշնորհ առաջնորդ Տեր Հովնան եպս. Հակոբյանի օրհության խոսքով և տերունական աղոթքով:
Բոլոր ներկաներին շնորհակալություն հայտնեց Աննա Տեր- Մովսիսյանը ՝ ավելացնելով ,որ այն ծառայելու է գրական միջոցառումների , մտավորականության հետ հանդիպումների համար: Եվ իհարկե ներկաները կճաշակեն ,, Վերնատուն ,, գաթան, որը պատրաստելու է հենց ինքը մանկավարժ, բանասեր Գայանե Անտինյանը:
Միջոցառումը վարում էին ասմունքող Ջիվան Սարգսյանը և մանկավարժ, բանասեր Գայանե Անտինյանը: Ներկա էր Լոռվա մտավորականությունը: Հնչեցին երգեր, քառյակներ ,հուշեր և իհարկե Վերնատան ծագունաբանության մասին:
Մանրամասները տեսանյութում (շուտով ):
No comments:
Post a Comment