Վանաձորի թիվ 17 ավագ դպրոցը կյանք ճանապարհեց 2021-2022 ուստարվա շրջանավարտներին :
Գլխավոր միջոցառումից առաջ դասղեկ Վարդուհի Սիմոնյանը իր առաջին դասղեկական դասարանի աշակետներին հանձնեց անվանական շքանշաններ , ավարտական վինետկաները, այնուհետև այցելեցին Վանաձորի Սբ Աստվածածին եկեղեցի : Վառեցին երազանքների իրականացման մոմերը , աղոթեցին Առ Աստված՝ երկրի խաղաղության և սահմանի ապահովության համար:
Լուսավոր, գեղեցիկ դահլիճում տոնական միջոցառման ներկաներին իր շնորհավորանքի խոսքը հղեց դպրոցի տնօրեն Թամարա Սաղաթելյանը՝ շնորհակալագիր և հուշանվեր հանձնելով դասղեկ Վարդուհի Սիմոնյանին :
No comments:
Post a Comment