Thursday, September 24, 2026

 Սեպտեմբորի 23-ին Վանաձորի թիվ 8 մանկապարտեզում մեծ ոգևորությամբ և առանձնահատուկ շուքով անցկացվեց «Անկախ Հայաստան 35» խորագիրը կրող գեղեցիկ ու բովանդակալից միջոցառումը՝ ավագ խմբի դաստիարակ Հասմիկ Պողոսյանի նախաձեռնությամբ :


Փոքրիկները հանդես եկան հայրենասիրական երգերով, ասմունքով ու գեղեցիկ պարային կատարումներով՝ իրենց անմիջականությամբ և ոգևորությամբ ներկաներին փոխանցելով հայրենիքի հանդեպ սերն, իրենց ունեցած գիտելիքը ու հպարտությունը։ Միջոցառումը լի էր ջերմությամբ, գույներով և հուզիչ պահերով։
Միջոցառման ավարտին մանկապարտեզի տնօրեն՝ Ալլա Դարբինյանը շնորհավորեց ներկաներին Հայաստանի Անկախության 35-րդ տարեդարձի կապակցությամբ և իր երախտագիտությունը հայտնեց բանիմաց ու նվիրված դաստիարակ Հասմիկ Պողոսյանին՝ երեխաների համար այս գեղեցիկ ու հիշարժան օրը կազմակերպելու համար։
Օրվա ամենահուզիչ անակնկալը սպասվում էր երաժշտական դաստիարակ ընկեր Շողիկիկ Ղարդաշյանին, ով իր կյանքի 47 տարիներն է նվիրել մանկապարտեզի սերունդների կրթությանն ու դաստիարակությանը։ Տնօրինության կողմից նրա համար պատրաստվել էր հատուկ անակնկալ։ Ցուցադրվեց հուզիչ ֆիլմ, որում մանկապարտեզի նախկին տնօրեն՝ Աննա Դարբինյանը և ներկա տնօրեն՝ Ալլա Դարբինյանը երախտիքի ու գնահատանքի ջերմ խոսքեր հնչեցրին ընկեր Շողիկի երկարամյա, նվիրված և անմնացորդ աշխատանքի մասին։
Բովանդակալից և շքեղ միջոցառմանը ներկա էին Վանաձորի թիվ 41 մանկապարտեզի տնօրեն՝ Թագուհի Դարբինյանը, թիվ 2 մանկապարտեզի տնօրեն՝ Աննա Դարբինյանը, սաների ծնողները և բազմաթիվ այլ հյուրեր։


Միջոցառումն ավարտվեց ջերմ ու հուզիչ մթնոլորտում։ Դահլիճից բոլորը հեռացան բարձր տրամադրությամբ, հպարտության և հիացմունքի զգացումով՝ առանձնահատուկ գնահատանքի խոսքեր ուղղելով ավագ խմբի դաստիարակ Հասմիկ Պողոսյանին՝ երեխաների հետ կատարած նվիրված և շնորհակալ աշխատանքը կյանքի կոչելու համար։
Այսպիսի միջոցառումներն են, որ մանկության գեղեցիկ հիշողությունները դարձնում են անմոռանալի, իսկ հայրենիքի հանդեպ սերն ու հպարտությունը՝ ավելի ամուր ու լուսավոր։







2 comments:

  1. Pogosyan Hasmik
    ·
    Մեր շատ սիրելի Lilit Amasiayi Yolchyan ջան..
    անսահման շնորհակալ եմ քո նվիրվածության, բարձր պրոֆեսիոնալիզմի և սրտացավ աշխատանքի համար:
    Դու իսկական վարպետ ես, ով իր տեսախցիկով ու նուրբ ճաշակով կարողանում է տեսնել ու փոխանցել այն, ինչը հաճախ վրիպում է սովորական աչքից՝ երեխաների անկեղծ հայացքները, հուզիչ ակնթարթները... Դու ոչ միայն անթերի ֆիքսում ես մեր աշխատանքի ամենագեղեցիկ կադրերը, այլև քո խոսքով ու լուսաբանմամբ շունչ ու հոգի ես տալիս յուրաքանչյուր միջոցառմանը:
    Շնորհակալ եմ մեր կատարած աշխատանքն այսքան գեղեցիկ, ջերմ ու հավերժացնող ձևով ներկայացնելու և միշտ մեր կողքին լինելու համար:

    ReplyDelete
  2. Վանաձորի թիվ Ութ Մանկապարտեզ
    ·
    Լիլիթ ջան շնորհակալություն գեղեցիկ նկարների համար❤️❤️❤️

    ReplyDelete