Sunday, March 1, 2026

 

Թումանյանի ստեղծագործությունների պատառիկները մեկ վայրում։ Վանաձորի Սբ. Սարգսի անվան թիվ 31 մանկապարտեզի ավագ „Բ“ խմբի սաները հանդես եկան Թումանյանական հեքիաթներով։ Ըստ դաստիարակ Մարգարիտա Հակոբյանի սցենարի՝ հեքիաթի հերոսները հյուր գնացին Թումանյանին վերնատուն։ Թումանյանական երգեր հնչեցին՝ երաժշտական դաստիարակ Անուշ Պողոսյանի նվագակցությամբ։ Խմբի կողմից՝ ծնողները, տնօրենի գլխավորությամբ, մանկավարժական կազմին գրքեր նվիրեցին։ Տնօրեն Մանե Մամյանը իր կողմից ավագ „Բ“ խմբին նվիրեց հեքիաթի գիրք և խնդրեց դաստիարակին անպայման կարդալ երեխաների համար։ Նման նվերներ ստացել են տնօրենի կողմից նաև բոլոր խմբերը։ Շնորհավորելով Մեծն Լոռեցու Թումանյանի ծննդյան տարեդարձը՝ տնօրեն Մանե Մամյանը իր խոսքը եզրափակեց Թումանյանական թևավոր բառով՝ «Ղոչաղ կացեք»։





















































No comments:

Post a Comment