Wednesday, January 28, 2026

 Հայոց բանակի օրը Սպիտակում ամփոփվեց տոնական համերգով

______________
Հունվարի 28-ին՝ Հայոց բանակի օրը, Սպիտակի համայնքապետարանի հովանու ներքո «Սպիտակի մշակույթի տուն» ՀՈԱԿ-ի համերգասրահում տեղի ունեցավ տոնական համերգ։
Հանդես եկան «Մի սար» սիմֆոնիկ նվագախումբը և երգչախումբը:
Ներկա էին Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը, համայնքի ավագանու անդամներ, հյուրեր:
Մարդաշատ դահլիճում չդադարող ծափահարությունների ներքո հանդիսատեսը վայելեց հայկական երգարվեստի և երաժշտարվեստի գոհարներից, լցվեց հայրենասիրությամբ և ոգեղենությամբ:
Համերգի ավարտին «Մի սար»-ի ստեղծագործական կոլեկտիվին Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի անունից հանձնվեցին շնորհակալագիր և ծաղիկներ: Սիմֆոնիկի գեղարվեստական ղեկավար և խմբավար Արևիկ Թանաշեանն իր հերթին շնորհակալություն հայտնեց համայնքի ղեկավարին աջակցության և ջերմ ընդունելության համար՝ իր հերթին շնորհակալագիր և հուշանվեր հանձնելով նրան:

No comments:

Post a Comment