Tuesday, April 8, 2025

 Հերմինե Մուրադյանի 2,,Ա,, դասարանի աշակերտները Վանաձոր Ա.Ս.Պուշկինի անվան համար 4 հիմնական դպրոցի դահլիճում կրկին փայլեցին: Դպրոցի տնօրինությանը , մանկավարժական անձնակազմին , ինչպես նաև ծնողներին հանդես եկան  "Մայրիկս Գարուն է"  խորագիրը կրող միջոցառմամբ: Ամողջ ընդացքում մեծարեցին իրենց մայրերին և բնականաբար չմոռացան նաև տատիկներին, առանց որի չեն կարող պատկերացնել իրենց:



Հերմինե Մուրադյանը իր աշխատանքով փայլում է:Փայլում են նաև իր սաները  :


Թե՜ դահլիճի ձևավորման , և թե՜ երգերի ու պարերի մեջ նկատելի է ծնողների աջակցությունը: Միջոցառման ավարտին դասվարը իր շնորհակալական խոսքն ուղղեց ծնողներին`գլխավորությամբ ծնողկոմկտե Լյուդմիլա Վարդումյանին, անշահախնդիր իր կողքին լինելու և սատարելու համար։ Հերմինե Մուրադյանը նաև շնորհակալություն հայտնեց  տնօրեն` Համլետ Խումարյանին , փոխտնօրեններին , բոլոր  ուսուցիչներին  ինչպես նաև ,, Ռումբա ,, պարային ակումբի գեղարվեստական ղեկվար և պարուսույց` Հասմիկ Առաքելյանին: 



Հերմինե Մուրադյանի առաջարկով պատրասվել է փոքրիկ տեսահոլովակ որտեղ ծնողները խոսում էին  իրենց երեխաների երազանքների մասին:

Տնօրեն Համլետ Խումարյանը իր հիացմունքի խոսքը հղեց դասվար Հերմինե Մուրադյանին, կոչ արեց ծնողներին, երեխաներին օգնել մասնագիտության հարցում և չմոռանան , ամեն մասնագիտության հիմքում մեծ է մանկավարժի դերը։

Հյուրերը դահլիճից հեռացան հուզված` իրենց հետ տանելով դրական հույզեր և գեղեցիկ ակնթարթներ։
































8.04.2025

No comments:

Post a Comment