«Սիրելի Մայրիկ» խորագիրն էր կրում Նառա Ասատրյանի կազմակերպած միջոցառումը՝ նվիրված մայրիկներին:
Վանաձորի թիվ 19 մանկապարտեզի ավագ խմբի դաստիարակ Նառա Ասատրյանի աշխատանքի շնորհիվ իր խմբի մանուկները փայլում էին : 2024թվականը Նառա Ասատրյանը փակեց ամանորյա հեքիաթային միջոցառումով, իսկ 2025-ը սկսեց նոր եռանդով: Առաջին բաց պարապմունքը նվիրված էր հայոց բանակի կազմավորմանը, այնուհետև, հաջորդեց բաց պարապմունք առողջ սննդի մասին և խմբասենյակը վերածելով փոքրիկ խոհանոցի՝ պատրաստեցին զանազան վիտամիներով հարուստ աղցաներ և հյուրասիրեցին ներկաներին: Փետրվար ամիսը նվիրված էր մեծ Լոռեցու Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններին: Երեխաները ծնողներին հանդես եկան Թումանյանի հեքիաթների շարքով՝ ներկայացնելով ժամանակակից լուծումներ: Այս հարցում ընկեր Նառային օգնել էր երաժշտական դատիարակ ընկեր Արուսիկը:
Իսկ մարտ ամսին մայրիկների նվիրեցին այս հրաշք միջոցառումը՝ նրանց օրը վերածելով իրական տոնի:
Բեմականացումերի շնորհիվ ցուցվադրեցին մայրիկի տքնաջան աշխատանքը, ինչպես նաև, թե նրանց ինչպես են օգնում զավակները:
Յուրաքանչյուր բաց պարապմունք և միջոցառում Նառա Ասատրյանի երեխաները փայում են, և այդ ամենը դաստիրակի աշխատանքի արդյունք է: Այդ ամենի մասին խոսեցին խմբի ծնողները:
Հուզմունքը մեծ էր բոլոր ներկաների մոտ: Տնօրեն Արփինե Սարիբեկյանը կրկին հպարտացավ իր դաստիրակ Նառա Ասատրյանի աշխատանքով:
Հավարտ միջոցառման, երեխաները փուչիկներ ուղարկեցին դեպի երկինք և ամենակարող Աստծուց խնդրեցին, որ իրենց մայրերը լինեն անսահման երջանիկ և միշտ իրենց կողքին :
No comments:
Post a Comment