Վանաձորի Տիկնիկային թատրոնի տնօրեն Սևակ Սարգսյանը մեծ սիրով ընդառաջ գնաց Միլենա Մանուկյանի մտահաղացմանը և իր հարկի տակ ընդունեց Վանաձորի Հովհ. Թումանայնի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի և Պ. Տիչինայի անվան թիվ 20 հիմնական դպրոցի 8 -րդ և 9 -րդ դասարանների աշակերտներին:
Միլենա Մանուկյանը շնորհակալություն հայտնեց դպրոցի տնօրեններ Հեղինե Կոստանյանին և Նաիրա Բարիկյանին և, իհարկե, թատրոնի տնօրեն Սևակ Սարգսյանի իր գաղափարը իրականություն դարձնելու համար:
Հանդիպման նպատակն էր աշակերտներին տեղեկացնել քաղաքի նման մեծ մշակութային արժեքի, տիկնիկային թատրոնի պատմության մասին և ծանոթացնել այն գաղտնի հատվածներին, որոնք հանդիստեսի համար անհասանելի են:
Տնօրեն Սևակ Սարգսյանը հակիրճ պատմական անցում կատարեց , այնուհետև ծանոթացրեց թատրոնի ներկայիս հիանալի շենքային պայմաններին, որը շատ թատրոների համար երազանք է: Աշակերտները նաև հնարավորություն ունեցան տեսնելու տիկնիկների հետ աշխատելու որոշ հմտություններ:
Սևակ Սարգսյանը իրազեկեց նորամուծությունների մասին՝ առաջարկելով 2-3 ամսից այս նույն խմբովայցելել թատրոն բեմի հետնամասից հանդիսատես լինելու նպատակով: Բնավ, և՛ աշակերտները, և՛ այն ուսուցիչները, ովքեր ուղեկցում էին աշակերտներին, սիրով ընդունեցին առաջարկը:
Ամփոփելով իր խոսքը՝ Սևակ Սարգսյանը աշակերտների կոչ արեց՝ ինչ մասնագիտություն էլ, որ ընտրեն, երբեք չդադարեն ինքնակրթվել, եթե ցանկանում են իրենց ասպարեզում լինել առաջատարներից:
Բարձր տրամադրությամբ և շնորհակալ խոսքեր միմյանց փոխանցելով՝ աշակերտները հեռացան Վանաձոր քաղաքի ամենագեղեցիկ մշակութային օջախից ՝ տիկնիկային թատրոնից , որտեղ տիրում է միմիայն սեր, ջերմություն և հիանալի պայմաներ:
23.01.2025
No comments:
Post a Comment