Վանաձորի Մ.Խորենացու անվան թիվ 17 ավագ դպրոցի տնօրեն Անուշ Հարությունյանը սոցցանցերից տեղեկանալով «ՖԼԵՔՍ Ապագա Առաջնորդների Փոխանակման Ծրագրի» մասին 2023-2024 թթ շրջանավարտ Միլենա Մանուկյանի տեղեկատվական հանդիպումները մարզի տարբեր դպրոցներում՝ վերջինիս հրավիրեց իրենց դպրոց:
Տնօրեն Անուշ Հարությունյանը հանդիպումը կազմակերպեց դպրոցի Էնֆենջյանի անվան Լիգաֆոնային դասասենյակում :
Օգոստոսի 9 -ից մինչ օրս Միլենա Մանուկյանը տարբեր ՀԿ-ներում , մարզի դպրոցներում ունենում է տեղեկատվական հանդիպումներ 9-12 -րդ դասարանի աշակերտների հետ, սակայն այս անգամ հանդիպումը բացառիկ էր քանի որ տնօրենի առաջարկով այն անցկացվեց անգլեերն լեզվով :
Հանդիպման սկզբին տիկին Հարությունյանը շնորհակալություն հայտնեց Միլենա Մանուկյանին համաձայնելու և իր ժամանակը տրամադրելու թիվ 17 դպրոցի աշակերտների համար և հպարտացավ, որ այսօր ունենք նման սերունդ , որ պատրաստ է իր փորձով և գիտելիքով կիսվել սերնդակիցների հետ:
Շատ ջերմ ընդունելությանը հաջորդեց նաև ջերմ զրույց, որի ժամանակ հետաքրքրված աշակերտներն իրենց հուզող հարցերը ուղղեցին Միլենային, ով սիով կիսվեց իր ԱՄՆ-ում 10 ամիսներ բնակվելու , սովորելու և հյուրընկալ ընտանիքներում բնակվելու մասին :
Հանդիպման վերջում Միլենա Մանուկյանը առիթը կրկին բաց չթողեց իր շնորհակալությունը հայտնելու «ՖԼԵՔՍ Ապագա Առաջնորդների Փոխանակման Ծրագրի»-ին , իր հյուրընկալ ընտանիքին և այն դպրոցի ողջ անձնակազմին, որտեղ սովորել է ԱՄՆ -ում ապրած ամիսների ընթացքում:
No comments:
Post a Comment