Սպիտակի Դ.Տեր- Սիմոնյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտները և տնօրենությունը աղ ու հացով դիմավորեցին Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին , իր հետ ժամանած պատվիրակությանը, ինչպես նաև՝ փոխմարզպետ Գոռ Ասրյանին և մարզպետարանի կրթության և մշակույթի բաժնի պետ Գարեգին Քարհանյանին: 1994թ. ի վեր եղել է համագործակցություն Ֆրանսիայի դեսպանատան հետ, որն այսօր վերածվել է բարեկամության: Դեսպանը իր խոսքում շնորհակալություն հայտնեց հարգարժան տնօրեն ՝ Լուսինե Մաթոսյանին, ֆրանսերենի ուսուցչուհի Քրիստինե Ափիցարյանին և բոլոր այն նվիրյալներին, ովքեր 20 տարի շարունակ արել են լավագույնը պրոցի զարգացման համար:
Երաժշտական կատարումներին հաջորդեց Մեծն Լոռեցի գրող Հովհաննես Թումանյանի «Անբան Հուռի» հեքիաթի բեմականացումը ֆրանսերեն լեզվով: Տնօրեն՝ Լուսինե Մաթոսյանը բարձր մակարդակով դիմավորեց և ճանապարհեց բոլոր հյուրերին:
No comments:
Post a Comment