Այսօր մայիսի 7-ին Հայաստանում նշվում է որպես ռադիոտեխնիկայի ոլորտի մասնագիտական օր:
Ռադիոազդանշաններն առաջին անգամ հաղորդվել են 1895 թվականին՝ 1,5 կմ հեռավորության վրա։ Հաղորդումն իրականացրել է իտալացի գյուտարար Գուլելմո Մարկոնին։ Այդ նույն թվականի մայիսի 7-ին ռուս գյուտարար Ալեքսանդր Պոպովը Սանկտ Պետերբուրգում ցուցադրել է իր հնարած ռադիոընդունիչը՝ ռադիոհաղորդագրություն է ուղարկել ռուսական նավատորմից Կռոնշտադ։ 1901 թվականին՝ Մարկոնին Ատլանտյան օվկիանոսի վրայով հաղորդագրություն ուղարկեց Կոռնուելից (Անգլիա) Նյուֆաունդլենդ (Կանադա)։ 1920 թվականին ամերիկյան մի ռադիոկայան առաջինն է սկսել կանոնավոր ռադիոհաղորդումները, իսկ 1950-ական թվականներին գործածության մեջ հայտնվել են առաջին դյուրակիր ռադիոընդունիչները: 1945 թվականի մայիսի 7-ին ԽՍՀՄ-ում, իսկ այժմ հետխորհրդային մի շարք երկրներում, նաև Հայաստանում նշվում է որպես ռադիոտեխնիկայի ոլորտի մասնագիտական օր, սակայն ռադիոյի համաշխարհային օրը նշվում է փետրվարի 13-ին։ Հռչակվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսի կողմից։
No comments:
Post a Comment