«Հավ մայրը և իր ճուտիկները » նման խորագիրն էր կրում Վանաձորի Սբ Սարգիսի անվան թիվ 31 մանկապարտեզի կրտսեր խմբի միջոցառումը:
Մարգարիտա Հակոբյանը հատուկ ցանկացավ իր շնորհակալական խոսքը հղել իր սան Արեգի մայրիկին՝ Գոհար Ալեքսանյանին , ով խմբի ծնողկոմիտեն է , որը շատ արագ և սիրով արձագանքում է իր պատրաստակամ քայլերով, ինչպես նաև խմբի ծնողներին իր շուրջ համախմբելով ունենում են մեծ արդյունք:
Փոքրիկները մի փոքր խառնված իրենց կերպարից, հուզմունքով մեզ հրամցրեցին երաժշտական դաստիարակ ընկեր Անուշի սովորեցրած երգերը : Իսկ Հավ մայրիկը փորձում էր ամեն հարցում լինել հովանի իր ճուտիկներին:
Ինչպես միշտ տնօրեն Սուսաննա Գրիգորյանը իր խոսքում նշեց , որ ապրում ենք այս լույս բալիկների շնորհիվ : Եվ միշտ իր աղոտքներում խաղաղություն է խնդրում ամենաբարձյալից , որ մեր սերունդը ապրի կապույը և խաղաղ երկնքի տակ :
No comments:
Post a Comment