<<Աստծո պարգև>>. այսպիսի խորագիր էր կրում գեղանկարիչ Տաթև և Տիգրանուհի Մարտիրոսյանների անհատական ցուցահանդեսը:
Քույրիկների համատեղ երազանքը իրականություն դարձրեց Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Հովնան եպս. Հակոբյանը: Նա հայրական օրհնությամբ տրամադրեց Սբ . Գրիգոր Նարեկցի առաջնորդանիստ Մայր եկեղեցու հանդիսությունների սրահը , որտեղ և տեղի ունեցավ ցուցահանդեսը:
Ներկա էր նաև թեմակալ առաջնորդը։ Օրհնության խոսք հղեց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Տաճատը:
Գեղարվեստական մասը տրամադրել էր Վանաձորի կրթության , մշակույթի և սպորտի հարցերի բաժինը ։ Ներկաներին իր անզուգական կատարումները նվիրեց քաղաքապետարանի կամերային երգչախմբի կվարտետը: Երբ սկսնակ գեղանկարչուհին դիմեց բաժնի պետ Քրիստինե Մադոյանին, նա սիրով ընդունեց և աջակցեց երազանքի իրականացմանը :
Բարձր մակարդակով միջոցառումը վարեց հաղորդավար Գարիկ Հովհաննիսյանը: Նա ներկայացրեց հանդիսատեսին նախապատմությունը, թե երբ այդ շնորհը արթնացավ Տաթև Մարտիրոսյանի մոտ:
Մեծ Սիրով և հպարտությամբ իր նախկին ուսանողուհու մասին խոսեց բոլորիս շատ սիրելի Թերեզա Շահվեդյանը: Նա տարիներ շարունակ իր գիտելիքն է տվել այսօրվա սերնդին, և դրա վառ վկան է ինչպես Տիգրանուհի Մարտիրոսյանը , այնպես էլ Գարիկ Հովհաննիսյանը ....
Իսկ նրա քույրը սովորելով և ապրելով Մոսկվայում, ուրախությամբ միացավ քորջ նախաձեռնությանը և իր գոբելենի աշխատանքներով մասնակցեց ցուցահանդեսին:
Ամիսներ առաջ դեռ ոչ մեկ չէր ճանաչում ո'չ Տաթև Մարտիրոսյանին, ո'չ նրա աշխատանքներին , և նա խոստովանեց, որ այդ ամենին իրեն օգնել է մի անհատականություն , ով ամեն քայլի հոգեպես իրեն աջակցում էր:Եվ այս ամենի համար նա նաև շնորհակալ եղավ այդ անհատին:
Ապրելու հույսը ,սերը ընտանիքի , զավակի , թոռնիկների նկատմամբ նրան տալիս է արարելու ուժ, և դա են վկայում նրա բազմաոճ աշխատանքները:
Ներկա հյուրերը հիացած էին ներկայացված աշխատանքներով:
18.03.2024
No comments:
Post a Comment