Ողբերգական դեպք . ավտովթարից մահացել է Լոռու Զարգացման ՀԿ հիմնադիր նախագահ ,Վանաձոր համայնքի ավագանու անդամ, ԱԺ նախկին պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Հրանտ Այվազյանը
Փետրվարի 6-ին,Ժամը 11:40-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ջամշլու-Գեղարոտ ավտոճանապարհին բախվել են Toyօta Camry մակնիշի 131 HH 11 համարանիշի, Nissan March մակնիշի և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները
Narine Avetisyan с Hrant Ayvazyan.
ReplyDelete17 мин. ·
Ավտոճանապարհները սպասարկող ընկերությունները պետք է պատասխան տան, բանտ նստեն: Քանի՞ պատահար եղավ, քանի՞ մարդ մահացավ իրենց անգործության պատճառով: Ջամշլու-Գեղարոտ հատվածն էլ ահավոր մերկասառույց է եղել, անցնող վարորդներն են պատմում:
Հազար ափսոս, Հրանտը Վանաձորի պատվարժան քաղաքացիներից էր, հիանալի ընկեր, մարդ, կրթված անձնավորություն.....
Gayane Tadevosyan в кошмарном состоянии
ReplyDelete1 ч. ·
Հրանտ ջաաաան, իմ լավ ու վատ օրերի ջերմ ընկեր։ Չարագուշակ ու անսպասելի բոթը տակնուվրա արեց ողջ ներաշխարհս։ Սա մի սարսափելի լուր էր, որը քեզ որ`իրավունք չուներ վերաբերվել😪😪😪։
Քեզ ճանաչել եմ 35֊ից ավելի տարիներ, սկզբում որպես քո դասախոս, հետո արդեն որպես ընկեր։ Միշտ և ամեն ինչում պահում էիր քո չափը, անգամ կատակիդ մեջ չափդ չէիր անցնում`ասում էիր միշտ մնացիր իմ ընկեր Թադևոսյանը։ Իմ համեստ, ուշադիր, նվիրված ու սրտացավ ընկեր։
Աստծո գործերն անքննելի են, բայց քո հետ հաստատ այսպես չպիտի վարվեր։ Ցավում ու սգում եմ, հարազատ ջան։🙏🙏Գուցե ինքդ ուզեցիր հեռանալ այս դաժան աշխարհից։ Չգիտեմ...
Չեմ ուզում հավատալ էս ամենին ու միշտ հենց քո ժամին Գայաննա կենտրոնիս դուռը բացվի`մտածելու եմ, որ դու ես😔
Թող հոգիդ լույսերի մեջ լինի🙏🙏🙏
Tereza Darbinyan
ReplyDeleteԵրանի սուտ լիներ
Լուսինե Կարապետյան
ReplyDeleteՀրանտ ջան, դժվար է..
Naira Bulghadaryan
ReplyDeleteշատ վատ լուր, ու ամեն շաբաթ նման ողբերգություններ են լինում
Тарон Фарманян
ReplyDeleteՀազար ափսոս…
Нуне Хубларян
ReplyDeleteՎայ Հրանտ ջան էս ինչ կարդացի, ինչ ափսոս..
Arshaluis Zurabyan
ReplyDeleteԱնհավատալի
Нуне Эвинян
ReplyDeleteՑավալի լուր
Nune Sarukhanyan
ReplyDeleteՎայ, Լիլիթ ջան, էս ինչ ահավոր լուր… Անհնար ա….
Narine Alaverdyan
ReplyDeleteՑավակցում եմ
Gayane Virabyan
ReplyDeleteԷս ինչ վատ լուր լսեցի , հազար ափսոս
Эмма Гамбарян
ReplyDeleteՀրանտ ջան....ցավը խեղդում է ներսս,արցունքներս զսպել չի լինում
Gagik Qarhanyan
ReplyDeleteՎանաձորը կորցրեց իր լավագույն զավակներից մեկին։ Մեծ ափսոսանք ու ցավ ապրեցի իմ հարգարժան ընկերոջ կորստի առթիվ։ Կյանքը քանի գնում դառնում է փուչ ու անիմաստ մի զբաղմունք ցավալի կորուստներով հանդերձ։ Բարի հիշատակ Հրանտ ջան ։
Narineh Ghazaryan с Hrant Ayvazyan.
ReplyDelete2 ч. ·
Մարդ խոսքեր էլ չգտնի գրելու..... 😭😭
Փուչ կյանք....
Էս նկարի օրը ինչ ուրախ էինք...
Բոլոր ժողովների թրեյնինգների հանդիպումների ժամանակ քեզ մի գրիչը քիչ էր, այնքան էիր նկարում ու ստեղծագործում .... սիրուն, համաչափ և աբստրակտ....
Լավ Մարդ, մի վառ գույն պակասեց բոլորիցս. Մի լավ ընկեր պակասեց.
Ար Նառ Անկողնային պարագաներ
ReplyDeleteԺամերով կնստեիր ու հետը կզրուցեիր ,առանց ձանձրանալու։Լավ մարդ լավ ղեկավար ։Լույսերի մեջ մնաս Հրատ Այվազյան ջան
Tamara Aramat
ReplyDeleteԻնչ ափսո՜ս, սիրտս մղկտաց😭 ցավում եմ շա՜տ
Խորեն Գասպարյան
ReplyDeleteԱհավոր է: Չգիտեմ էլ՝ ինչ ասեմ: ԽՈՐԱՊԵՍ ՑԱՎՈՒՄ ԵՄ, ՑԱՎԱԿՑՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻՆ:
мма Гамбарян чувствует себя хуже
ReplyDelete13 мин. ·
Վիշտս մեծ է,ցավը խորը,սիրտս զարկում է անհանգիստ ու խելագարված,արցունքներս չեմ կարողանում զսպել,կյանքիս լավագույն տարիների իմ Մեծ ընկեր,բարեկամ, հարազատ,իմ խորհրդատու,հարեհաս,ջիգյարով ու նվիրված Հրանտ ջան......ցավում եմ, որ կորցրեցի քեզ
Nune Sarukhanyan
ReplyDelete14 мин. ·
🥲 Հրանտ ջան, ախր ինչու․․․🙏🙏🙏
🙏Արդեն մոտ երկու տասնամյակ գիտենք իրար, աշխատում ենք, արարում, ընկերություն անում․․․․ Իմ ընտանիքի համար թանկ, հարազատ մարդ․․․ Իմ երեխաներն այնքան էին հպարտանում քեզնով, միշտ օրինակելի, ազնիվ, հայրենասեր հայորդի․․․
Դեռ էնքան բան ունեինք քեզնից սովորելու․․․
🙏Մեր կազմակերպության կայացման, մեր միջազգային ծրագրերի ամենակարևոր խորհրդատու, մեծատառով ՄԱՐԴ, ԼԱՎ ԸՆԿԵՐ․․․ Քեզնով այնքան ուժեղ ու վստահ էինք․․․․․․Ախր ինչու․․․ 🥲
🙏Հրանտ ջան, էս ոնց ենք անելու առանց քեզ` քո ընտանիքը, քո հարազատները, մենք, քո պաշտելի Լոռին ու ափերիդ մեջ փայփայած քո Հայաստանը․․․ Էնքան երազանքներ մնացին կիսատ․․․ Մարտ ամսին էլ մեր խորհրդի նիստն էինք պլանավորում․․․
🙏Լուսավոր մարդ, դու էլ գնացիր հավերժություն․․․ 🥲
🙏 Ցավակցում եմ ողջ հայ ազգին այս ցավալի կորստի համար․․․ Ախր ինչու․․
Տեր Վահան Ազարյան
ReplyDeleteԱնասելիորեն տխուր եմ, անչափ ցավալի։ Հրանտը` առանձնահատուկ մարդ։ Թող Տերը իր լուսե ու հավիտենական օթևաններում բնակեցնի, ընտանյաց անդամներին իր Սուրբ Հոգով մխիթարի։
«Վանաձորի Բժշկական Կենտրոն» ՓԲԸ
ReplyDelete17 мин. ·
Ցավակցական...
Մեծ ցավով տեղեկացա Լոռու մարզում սեր
ու հարգանք վայելող մեր համաքաղաքացու՝ քաղաքական և հասարակական գործիչ Հրանտ Այվազյանի անժամանակ մահվան մասին:
Վանաձորի բժշկական կենտրոնի անձնակազմի և անձամբ իմ անունից խորին ցավակցություններս եմ հայտնում Այվազյանների ընտանիքին, կիսում նրանց վիշտը:
Հարգանքով՝ Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրեն Վահագն Մկրտչյան
ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմ
ReplyDelete1 ч. ·
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի ցավակցական խոսքը Հրանտ Այվազյանի մահվան կապակցությամբ
--------------------------------------------------------------
Ափսոսանքով տեղեկացանք հասարակական, քաղաքական գործիչ, բազմաթիվ բարեգործական ծրագրերի հեղինակ, մեր համաքաղաքացի Հրանտ Այվազյանի անժամանակ, ողբերգական մահվան մասին:
Նա ավելի քան երկու տասնամյակ ակտիվորեն ներգրավված էր հասարակական տարբեր նախաձեռնություններում: Քաղհասարակության ակտիվ ներկայացուցիչ լինելով՝ նաև ղեկավարում էր բազմաթիվ ծրագրեր՝ ի շահ Լոռու մարզի և Վանաձորի: Որպես Վանաձորի ավագանու անդամ և ԱԺ պատգամավոր՝ իր գործունեությամբ ևս աչքի էր ընկնում քաղաքի և մարզի խնդիրների լուծմանն ուղղված իր բազմաթիվ նախաձեռնություններով:
Հրանտ Այվազյանը վայելում էր համաքաղաքացիների, գործընկերների, իրեն ճանաչողների սերն ու հարգանքը: Նրա հիշատակը միշտ վառ կմնա բոլորիս սրտերում:
Իմ և Լոռու մարզպետի աշխատակազմի անունից խորապես ցավակցում եմ Հրանտ Այվազյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և մտերիմներին:
Հանգչե՛ս խաղաղությամբ, սիրելի՛ Հրանտ:
Նարեկ Սարգսյան
ReplyDeleteՀանգչիր խաղաղությամբ Հրանտ ջան, լավ ընկեր.
Վանաձորի Համայնքապետարան
ReplyDelete2 ч. ·
Խոր ցավով տեղեկացանք Վանաձորի ավագանու նախկին անդամ, ՀՀ Ազգային ժողովի 7-րդ գումարման Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Հրանտ Այվազյանի անժամանակ մահվան մասին։
Հրանտ Այվազյանը ակտիվորեն զբաղվել է հասարակական, քաղաքական գործունեությամբ: Նա քաղաքացու, հասարակական գործչի օրինակելի կերպար էր, սիրված ընկեր, հարգված քաղաքացի։
Անուրանալի է Հրանտ Այվազյանի վաստակը հատկապես Լոռու մարզի և Վանաձորի հասարակական-քաղաքական կյանքում։
Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմը ցավակցում է Հրանտ Այվազյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և մաղթում ոգու ամրություն՝ այս մեծ կորուստը հաղթահարելու համար:
Карине Гхукасян сейчас с Անահիտ Կարապետյան и
ReplyDeleteещё 5
.
7 мин. ·
Լավ ընկեր,լավ ընտանիքի հայր ,լավ զավակ ՝Hrant Ayvazyan ջան
Ամենամեծ ցավը մարդկային կորուստն է ,որը չի վերականգնվում
Meline Maghakyan с Lilit Sindoyan.
ReplyDelete2 мин. ·
Մեծատառով ՄԱՐԴ, հրաշալի ավագ ընկեր, խորհրդատու...😢😢😢
Green Lane NGO
ReplyDelete4 ч. ·
🙏Ցավով տեղեկացնում ենք, որ անժամանակ կյանքից հեռացավ մեր լավ ընկերը, գործընկերը, արդեն մոտ 2 տասնամյակ Կանաչ արահետի խորհրդի ամենակարևոր անդամներից մեկը, մեր լավագույն համագործակիցը, ում ավանդը անչափ մեծ է մեր կառույցի կայացման գործում․․․
🙏Հրանտ ջան, էս ոնց ենք անելու առանց քեզ, քո ընտանիքը, քո հարազատները, մենք, քո պաշտելի Լոռին ու ձեռքերիդ մեջ քո փայփայած Հայաստանը․․․
🙏Ննջիր խաղաղությամբ մեր լավ, մեր յուրահատուկ, վեհ արժանիքներով օժտված հայորդի ու բոլորիս կողմից սիրված ԸՆԿԵՐ😪🥲🥲
Լոռու զարգացման կենտրոն/Lori development center NGO
ReplyDelete35 мин. ·
Ի հիշատակ Հրանտ Այվազյանի ՝ Լուսավոր ՄԱՐԴ իր ողջ ոգով, որի էությունը գերազանցել է ժամանակը և շոշափել անթիվ կյանքեր՝ շնորհիվ իր անսահման իմաստության, սիրո, հարգանքի և անսասան նվիրվածության:
Այսօր խորը կսկիծով հրաժեշտ ենք տալիս Լոռու Զարգացման Կենտրոն հասարակական կազմակերպության հիմնադիր Հրանտ Այվազյանին, «Մեր ընկեր Այվազյանին», «Մեր Հրանտին»…
Նրա շնորհիվ կազմակերպությունը նոր կյանք է հաղորդել դրական վերափոխումների ծրագրերին, որոնք հզորացրել են հազարավոր մարդկանց, որպես քաղաքացիական հասարակության ակտիվ դերակատարներ Լոռու մարզում և մարզից դուրս։
Նրա կողմից նախաձեռնված բազմաթիվ զարգացման և բարեգործական ծրագրերը հիմք և օրինակ են դարձել համայնքներում երիտասարդների ոգեշնչման և հայրենիքին անմնացորդ ծառայելու, հզորացնելու համար։
Ընկեր Այվազյանին գնահատում , ընդունում էին իր ոգու ջերմության, անվերապահորեն սիրո և ընդունման համար։ Նա բարության լուսավոր մարմնացում էր «Լոռու զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության դպրոցով անցած աշխատակիցների, գործընկերների, ծրագրի շահառուների համար։
Նրա պայծառ ներկայությունը լուսավորում էր յուրաքանչյուր հանդիպում, միջոցառում, վայր որտեղ նա մտնում էր ՝ անջնջելի հետք թողնելով բոլոր նրանց սրտերում, ովքեր հնարավորություն ունեցան նրա հետ ճանապարհ անցնելու։
Անավատալի է ,որ մեր ընկեր Այվազյանը այլևս մեզ հետ չէ ֆիզիկապես, բայց նրա ոգին շարունակում է ապրել իր շոշափած անթիվ կյանքերում և նրա ազնիվ արարքների հարատև ազդեցության մեջ:
Թող նրա հիշատակը լինի օրհնություն, հույսի փարոս, որը մեզ կուղեկցի ամենամութ գիշերներում ՝ միշտ հիշեցնելով մեզ սիրո փոխակերպող ուժի և մարդկային ոգու հավերժական գեղեցկության մասին: