Վանաձորի բուսաբանական այգի
Երևանի բուսաբանական այգու բաժանմունքներից են Սևանի և Վանաձորի բուսաբանական այգիները։
Բուսաբանության ինստիտուտի Վանաձորի բուսաբանական այգին հիմնադրվել է1936 թ.-ին, Վանաձոր գետի գեղատեսիլ կիրճում` 12 հա մակերեսով, 1400-1450 մ բարձրության վրա։
Գոյության ավելի քան 80 տարիների ընթացքում ստեղծվել է արժեքավոր ծառաբույսերիհարուստ հավաքածու՝ շուրջ 590 տեսակ, որոնք պատկանում են 140 ցեղի և 47 ընտանիքի։
Վանաձորի բուսաբանական այգինաչքի է ընկնում հատկապես ասեղնատերևավորների հարուստ բազմազանությամբ՝ Մայրի,Եղևնի, Կենի, Խեժափիճի, Գետնանոճի, Մետասեքվոյա, Սեքվոյադենդրոն և այլ: Վերջինս համարվում է աշխարհի ամենաբարձրահասակ և երկարակյաց ծառատեսակներից մեկը, որը Հայաստանում հանդիպում է միայն Վանաձորի բուսաբանական այգում և Ստեփանավանի դենդրոպարկում:
Այգում աճում է նաև ՀՀբույսերի Կարմիր գրքում գրանցված հետևյալ տեսակները՝ Արջատխլենի և Կենի հատապտղային:
Վանաձորի բուսաբանական այգին գտնվելով լեռնայինանտառային գոտում, աչքի է ընկնում բազմաթիվ հազվագյուտ,արժեքավոր և բարձր գեղազարդբույսերով, որի շնորհիվ այն դարձել է Վանաձոր քաղաքի բնակիչների, ինչպես նաև զբոսաշրջիկների ուհյուրերի սիրելի հանգստի վայրը։
No comments:
Post a Comment