Իմ Առաջնեկներ - հենց այսպես հպարտորեն և հուզված իր մանուկներին դիմեց ավագ ,, Ա,, խմբի դաստիրակ՝ Մարինե Անանյանը :

Վանաձորի Ֆր. Նանսենի անվան թիվ 2 մանկապարտեզի ավագ ,, Ա ,, խմբի դաստիարակ ընկեր Մարինեն ,,Հուսո Առագաստ,, խորագրով
, Երազանք նավով ՝ իր 39 նավաստիների և մեկ նավապետի հետ նավարկեցին դեպի գիտելիքի նոր աշխարհ :
Ծովի ալիքների ներքո նրանք անցան մեծ ճանապարհ դաստիրակի ուղեկցությամբ : Հանդիսատեսը մանուկների հետ գնաց նավարկության դեպի երազանք:
Փոքրիկ նավապետ ՝ Մարկ Բադյանը հստակ իր նավաստիներին տալիս էր հրահանգներ , որ հանկարծ չբախվեն ջրային քարի բեկորներին և ժամանակին ու անփորձանք նավարկեն դեպի գիտելիքի կղզի:
Նրանք ի ցույց դրեցին իրենց ձեռք բերած գիտելիքները ՝ Հայրենիքի, ծնողի , թվերի , տառերի , երաժշտական ունակությունները :
Փայլեցին այնպես, ինչպես կապուտակ Սևանը:
Ընկեր Մարինեի կողքին է եղել և միշտ օգնել է երեխաների շատ սիրելի Աննա մորաքույրը: Աննա մորաքույրը այն մարդն է , որ ամեն առավոտ ժպիտով դիմավորում և ճանապարհում է , սիրով կերակրում և ննջասենյակ է ուղեկցում և պատրաստ է ամեն պահ պատասխանել երեխաների բոլոր տեսակի հարցերին , մարդ՝ ով սիրում և ապրում է իր մանուկներով և աշխատանքով:

Երաժշտական դաստիարակ ընկեր Իրինան ամեն ինչ արել է , որ իրականացնի ընկեր Մարինեի մտահաղացումն ու գաղափարները ,որ երեխաները փայլեն իրենց կատարումներով:

Տնօրեն՝ Աննա Դարբինյանը միջոցառման վերջում հիացմունքի խոսքեր շռայլեց դաստիրակի աշխատանքի և սաների անթերի պատրաստվածության համար:Մանկավարժի աշխատանքի արդյունքը երևում է , երբ միջոցառումը անցնում է անտերի: Սիրելի երեխաներին բարի ճանապարհ ասելով՝ մաղթեց կյանքում լինել միշտ նավապետ՝ առաջնորդ :

No comments:
Post a Comment