Նորավանքը կառուցվել է գեղեցիկ , բայց և դшժшն , հուզիչ սիրո պատմության պատճառով
Գեղեցիկ և տխուր մի լեգենդ կա կապված Նորավանքի հետ: Ասում են, որ հայտնի ճարտարապետ և քանդակագործ Մոմիկը սիրահարվում է Սյունյաց իշխանի երիտասարդ դստերը: Դժբшխտшբшր, իշխանին ամենևին դուր չի գալիս այն միտքը, որ նա իր դստերը կարող է կնության տալ ճարտարապետին: Նա Մոմիկին կանչում է իր մոտ և հայտարարում, որ իր դստերը կտա կնության միայն մեկ պայմանով՝ վարպետը պետք է կառուցի աննախադեպ գեղեցկության մի եկեղեցի ընդամենը 3 տարվա ընթացքում:
Միևնույն ժամանակ, Մոմիկը պետք է աշխատի միայնակ՝ առանց այլ աշխատողների և արհեստավորների օգնության: Հավանաբար, իշխանը չէր սպասում, որ Մոմիկը կհամաձայնի աշխատել այս պայմանով, բայց վերջինս ընդունում է մшրտшհրшվերը: Երեք տարի վարպետն աշխատում է իր գլուխգործոցի վրա և կառուցում մի գեղեցիկ եկեղեցի: Երբ վանքը գրեթե պատրաստ էր, և մնում էր միայն վերջին քարը մշակել և տեղադրել եկեղեցու գմբեթին, դшժшն իշխանը, չկամենալով կատարել իր խոստումը, դшվшդրnւթյnւն է նյութում:
Նա իր ծառային ուղարկում է Մոմիկի մոտ, որը, բարձրանալով եկեղեցու գմբեթին, հրnւմ է մեծն վարպետին: Մոմիկը ընկնում է եկեղեցու վերևից, իսկ այդ վերջին չш-րшբшuտիկ քարն էլ ընկնում է անմիջապես ճարտարապետի վրա։ Երբ մարդկանց վերջապես հաջողվում է բարձրացնել քարը, վարպետի մարմինը հողին հանձնելու համար, նրանք ականատես են լինում իրական հրաշքի․ Մոմիկի հոգին դրոշմվում է քարե սալիկի վրա, որն էլ իր հերթին վերածվում է մի զարմանահրաշ գեղեցիկ խшչքարի: Ըստ ավանդության, այս առանձնահատուկ խшչքարը Մոմիկի գե-րեզմшնшքшրն է: Գեր-եզմшնը պահպանվել է մինչ օրս, իսկ վարպետի մահվան ճշգրիտ տարեթիվը 1333 է, որը նշված է խшչքարի վրա:
No comments:
Post a Comment