Սա էի ի նկատի ունեցել, պնդելով, որ գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը մնում է ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ
Գեղամ Մանուկյանի ֆբ էջից
Գլխավոր շտաբի պետը շարունակելու է պաշտոնավարել

(Ի հավելումն նախորդ գրառմանս)

![]() |
(Ազատման հիմքերն ընդհանուր են՝ քաղաքացիության կորուստ, օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ, հրաժարականի դիմում ե այլն):
Սահմանադրության 139-րդ հոդվածը սահմանում է զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմին նշանակելու եւ ազատելու դեպքերը եւ կարգը, որոնցում Գլխավոր շտաբի պետին ազատելու լիազորություն նախատեսված ՉԷ:

Ինչ վերաբերում է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասին, որը նախատեսում է բարձրագույն հրամանատարական կազմի զինվորական պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձանց պաշտոնից հայեցողական ազատելու հնարավորությունը, նախ՝ դա Գլխավոր շտաբի պետի վրա չի տարածվում, որովհետեւ ինչպես նշեցի Սահմանադրությունը նման հնարավորություն չի նախատեսում, իսկ Սահմանադրությունը վերադաս է օրենքի նկատմամբ, սահմանադրական մարմիններն էլ իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ, 2-րդ՝ սահմանադիրն առանձնացրել է Գլխավոր շտաբի պետին զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմից՝ նշելով, որ գլխավոր շտաբի պետը զինված ուժերի զինվորական ԱՄԵՆԱԲԱՐՁՐ պաշտոնատար անձն է եւ տալով նրան սահմանադրական հատուկ կարգավիճակ։

Նախորդիվ եւս անդրադարձել էի այս հարցին՝ հղումը մեկնաբանություններում։
No comments:
Post a Comment