Վանաձորի թիվ 28 մանկապարտեզ
ԹՈՂ ԺՊՏԱ ՄԻՇՏ ԱՐԵՎԸ
Տնօրեն Ժաննա Պետունցի նախաձեռնությամբ միջին խմբի սաները "Թող ժպտա միշտ արևը" խորագրով մանկապարտեզի բակում կազմակերպվել էին սպորտլանդիա:
Նրանք բաժանվել էին երկու՝ "Արև" և "Երկինք" թիմերի։
Խաղերը ընդմիջվում էին երգերով և պարերով, որը երեխսներին սովորեցրել էր
երաժշտական դաստիարակ Լյուդմիլա Վարդումյանը
Տնօրեն Ժաննա Պետունցը երեխաներին նվիրեց հաղթանակի շքանշաններ՝ քաղցրավենիքի տեսքով: Ահա այսպես ոգևորելով, որ երեխաներն առավել սիրեն սպորտն ու ցանկանան հաճույքով զբաղվել սպորտով:
Այդ իսկ պատճառով այս կրթական հաստատությունում մեծ
տեղ է հատկացվում սպորտին և այսուհետև հաճախակի կանցկացնի այսպիսի սպորտլանդիաներ:
Ի դեպ մանկապարտեզը տնօրեն Ժաննա Պետունցի աշխատանքի շնորհիվ արդեն ստացել է լիազորագիր ԿԳՆ կողմից, որով իրավունք է տալիս իրականացնել
նախադպրոցական կրթական ծրագիր:
No comments:
Post a Comment