Սոցիալ-մանկավարժական նորարարությունների առաջին միջազգային ֆորումը` Վանաձորում
Սոցիալ-մանկավարժական նորարարությունների առաջին միջազգային ֆորումը Հայաստանում հանդիսանում է <<Սոցիալ-մանկավարժական նորարարությունների Միջազգային տոնավաճառի>> բաղկացուցիչ մասը:
Ֆորումի նպատակն էր վեր հանել փորձաքննել և տարածել կրթության ոլորտում սոցիալական նշանակություն ունեցող արդյունավետ լուծումները:
Ֆորումին մասնակցելու համար ՌԴ-ից ժամանելու էին կրթության ոլորտի 17 մասնակիցներ, որոնք դպրոցական և նախադպրոցական հաստատությունների փորձառու ղեկավարներ են:
Ֆորումին հրավիրված էին մասնակցելու Վանաձորի դպրոցների ներկայացուցիչներ, ինչպես նաև Ֆիոլետովո և Լերմոնտովո համայնքների դպրոցների ներկայացուցիչներ:
Ֆորումի շրջանակներում տեղի ունեցավ կրթական տոնավաճառի հանդիսավոր արարողության բացում, նորարարությունների ցուցադրումներ, վարպետության դասեր, ինչպես նաև այց Վանաձոր քաղաքի թիվ 27 հիմնական դպրոց, ՀՀ ԿԳՆ <<Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոց>> ՊՈԱԿ, Հայաստանի մանուկների հիմնադրամ (COAF) կազմակերպություն, Դիլիջանի UWC միջազգային դպրոց, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն, Երևանի TUMO ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, ինչպես նաև Լոռու մարզի և Երևան քաղաքի տարբեր մշակութային կենտրոններ և տեսարժան վայրեր:
Ֆորումի հովանավորներ էին ՀՀ ԿԳՆ <<Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոց>> ՊՈԱԿ-ի մանկավարժական և ծնողական հանրույթները, Երևանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղը, Վանաձորի քաղաքապետարան, <<Լոռու դպրոց>> հիմնադրամը, <<ԼՄՍԵ>> հիմնադրամը, Վանաձորի թիվ 27 հիմնական դպրոցը
No comments:
Post a Comment