Սիրելի ուսուցիչնե՛ր,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի առթիվ:
Շնորհակալ եմ Ձեզ, որ բազում դժվարությունները չեն կարկամեցնում Ուսուցիչ վեհ կոչումը արժանավայել կրելու Ձեր հաստատուն կամքը:
Իմ առանձնահատուկ ակնածանքը Ձեր նկատմամբ՝ Մանկավարժի կոչումը կրող անձանց հանդեպ, երբե՛ք, երբե՛ք չի խամրելու: Դուք միշտ ու բոլոր ժամանակներում, անկախ նրանից որտեղ կլինեմ ես, ինձ համար բացառիկ առաքինի Մարդիկ եք հանդիսանալու՝ ի դեմս իմ առաջին ուսուցչի, ուսուցիչների ու բոլոր այն մանկավարժների, որոնց հետ առնչվելու ու ընկերանալու բացառիկ պատիվ եմ ունեցել:
Մաղթում եմ, որ անհոգ լինեք, հեռու՝ Ձեր աշխատանքի բնական հունը խաթարող բոլոր տեսակի խութերից և մշտապես լծված լինեք Ձեր առաքելությունն ի կատար ածելու պատասխանատու ու պատվաբեր գործին, այն է՝ մատաղ սերնդին կրթելուն ու դաստիարակելուն, նրանց հոգու մեջ իսկական հայրենասերի ոգի սերմանելուն:
Դա մեզ այսօր անհրաժեշտ է օդ ու ջրի պես…
2017 թվական (անձնական արխիվից)

No comments:
Post a Comment