Ամեն ինչ սկսվում է սիրուց

Սեր մոր, դպրոցի, հայրենիքի, ուսուցչի, Աստծո հանդեպ և այլն.....
Աշակերտների խոսքերից դատելով մարդն ինքնուորւյն կարող է ստեղծել իր երջանկությունը: Ամեն ինչ սկսվում էսեփական անձի հանդեպ սիրուց: Երբ ներդաշնակության մեջ ես ինքդ քեզ հետ, աշխարհը փոխվում է քո շուրջ: Դուսկսում ես ուրիշ աչքերով նայել մարդկանց, չնկատել այդքան շատ թերություններ, գնահատում ես արժանիքները:Մարդկանց հետ հարաբերություններում դառնում ես ավելի անկեղծ, ուրախ ու թեթև:

Երգով, ասմունքով և բեմադրությամբ համալրված դասը ծառայեց իր նպատակին՝ ամեն ինչի գրավականը սերն է:
Սերը սկսվում է երեխայի ծննդյան պահից և շարունակում է ապրել մարդու հետ ամբողջ կյանքում: Առանց սիրոկյանքը իմաստ չունի: Սերն է կյանքի շարժիչ ուժը: Այս տրամադրությամբ էին շարժվել միջոցառման հեղինակները:
Աշակերտները խնդրանք ուղղեցին մարդկությանը նայել իրենց շուրջը և ինչ ազգի ու դավանանքի էլ որ պատկանենմիևնույն է համախմբվեն ու բարին կատարեն միմյանց հանդեպ: հետո մոլորակի բոլոր մարդկանց կոչ արեցին միընտանիքի պես համախմբվել և ապրել խաղաության, սիրո, համերաշխության մեջ, այդպես վերջ տալով բոլոր տեսակիպատերազմներին: <Մարդիկ սիրեցեք Միմյանց>. սա աշակերտների վերջին պատգամն էր:
Վանաձորի Ա.Ս.Պուշկինի անվան թիվ 4 հիմնական դպրոցի տնօրեն Համլետ Խումարյանը ավելացրեց վերջում -մենք ապրում ենք փոքր ինչ դժվարին ժամանակներում, ամենուր խառնաշփոթ է, երեխաները տեսնում են բազմաթիվ դաժանություններ, պատերազմներ, թե ինչպես են ոմանք անխնա ոչնչացնում ամեն ինչ>,-իր ելույթի ժամանակ ԱնաիտՍերգևնան ու պատգամեց սիրել, հարգել ու պաշտպանել միմյանց, քանզի կյանքը շատ կարճ է:
Միջոցառման կազմակերպիչ և ռուսաց լեզվի ուսուցչուհի Անաիտ Սերգևնան իր խոսքում նշեց.- այսօր մեր երեխաները ցույց տվեցին, թե ինչ է սերը, սերը՝ մոր, դպրոցի, հայրենիքի , զինվորի հանդեպ, ով անխոնջ կանգնած է սահմանին. և մենք չպետք է նայենք մաշկի գույնին, ազգային պատկանելիությանը, մենք միասնական ենք և մենք մշտապես բոլորիդ շատ ենք սիրում:
No comments:
Post a Comment