Մրցում են փոքրիկ գիտունիկները
Մեծ է նախադպրոցական ուսումնական հաստատության դերը երեխայի դաստիարակության և կրթման գործում: Վանաձոր համայնքի Գուսան Զաքարյանի անվան մշակույթի տունը կազմապերպել էր ինտելեկտուալ խաղ-մրցույթ` շրջակա թաղամասերի մանկապարտեզների` թիվ 4,11, 28 և 31 ՆՈՒՀ-երի միջև: Մասնակից թիմերին իրենց կատարմամբ ողջունեցին Գուսան Զաքարյանի անվան մշակույթի տան ժողովրդական պարի խմբակի սաները:
Միջոցառումն անց է կացվել քաղաքապետարանի կրթության և մշակույթի
բաժնի նախաձեռնած ամառային միջոցառումների շրջանակներում: Այս փոքրիկները կարճ ժամանակ անց
հրաժեշտ կտան մանկապարտեզին և ոտք կդնեն դպրոց` զինված գիտելիքներով: Յուրաքանչյուր մանկապարտեզից խաղին մասնակցում էր
հինգ երեխա: Թիմային պայքարի ընթացքում մասնակից թիմերին ուղղվեցին իրենց տարիքին համապատասխան հարցեր` այդ թվում` հնչեցին տրամաբանական
հարցեր: Երգեր, հեքիաթներ, էկոլոգիա
և այլն տարբեր թեմաների մասին հարցեր տրվեցին: Այն թիմը, որն առաջինն էր ձեռք բարձրացնում,
հենց նրան էլ տրվում էր պատասխանելու իրավունքը: Յուրաքանչյուր ճիշտ պատասխան թիմին
բերում էր երկու միավոր: Ինտելեկտուալ խաղ-մրցույթն
ուներ նաև <Օգնություն թիմին> փուլը:
Այս փուլի ընթացքում մանկապարտեզների երեք երեխաներ երգի, պարի և ասմունքի մրցույթների
միջոցով հնարավորություն ունեցան ավելացնել
իրենց թիմերի միավորները: Մրցույթի ավարտին ժյուրին ամփոփեց արդյունքները. առաջին մրցանակային
տեղում է թիվ 31 ՆՈՒՀ-ը . փոքրիկները կարողացան առավելագույն միավորներ հավաքելով հաղթանակ բերել թիմին: Թիվ 4 և 11ՆՈՒՀ-երի թիմերը հավասար միավորներ էին հավաքել , ուստի ժյուրին մեկ հարց ուղղեց երկու թիմերի ավագներին , առաջինը ձեռք բարձրացրեց
թիվ 4 մանկապարեզի թիմի ավագը, ճիշտ պատասխանն
էլ առավելություն տվեց թիմից: Այսպիսով` երկրորդ մրցանակային տեղում թիվ 4 ՆՈՒՀ-ն
է , իսկ երրորդ մրցանակային տեղում` թիվ
11 ՆՈՒՀ-ը: Թիվ 28 մանկապարտեզն էլ
արժանացավ պատվոգրի ` ակտիվ մասնակցության
համար: Մասնակից մանկապարտեզները Գուսան Զաքարյանի
անվան մշակույթի տան կողմից պարգևատրվեցին
համապատասխան պատվոգրերով և նվերներով: Ժյուրիի որոշմամբ ինտելեկտուալ խաղի ամենաակտիվ մասնակից էլ ճանաչվեց
թիվ 4 մանկապարտեզի սան Էլենը` արժանանալով
մրցանակի:
Միջոցառմանը
ելույթ ունեցան նաև մշակույթի տան ժամանակակից
պարի խմբակի սաները: Գուսան Զաքարյանի անվան մշակույթի տունն էլ քաղաքապետի կողմից
պարգևատրվել է պատվոգրերով` հունիս ամսվա ընթացքում քաղաքում անցկացված միջոցառումներին
ակտիվ մասնակցելու, միջոցառումներ կազմակերպելու համար: Պատվոգրերը հանձնեց քաղաքապետարանի
կրթության և մշակույթի բաժնի առաջատար մասնագետ Վալյա Լոռյանը:
No comments:
Post a Comment