Ֆիլմերի, հաղորդումների , Ֆոտո և վիդիո , նկարահանումների համար զանգհ. հեռ 055 23 05 59 կամ գրեք lilit.yolchyan.79@mail.ru
Tuesday, May 26, 2015
Հրաժեշտ առաջին ուսուցչուհուն
Հրաժեշտ առաջին ուսուցչուհուն խորագրով Վանաձորի Պուշկինի անվան համար 4 հիմնական դպրոցի
4-ր-րդ Բ դասարանի աշակերտներըհրաժեշտտվեցինտարրականդպրոցինև առաջին ուսուցչուհուն`ԱնահիտՔոչարյանին:
Աշակերտները գեղեցիկ ողջույնով ազդարարեցին հրաժեշտին նվիրված ցերեկույթի սկիզբը:
Դահլիճը բազմամարդ էր, հրավիրված ուսուցիչներ, ծնողներ, բարձր դասարացիներ, սակայն
դա ամենևին էլ չէր ընկճում չորրորդցիներին և նրանք անկաշկանդ ներկայացնում էին 4 տարվա ընթացքում ամբարած իրենց գիտելիքները:
Ցերեկույթի համար նախատեսված ծրագիրն ամբողջությամբ հեղինակել էր դասվար Անահիտ
Քոչարյանը: Երեխաներն արտասանում էին նաև իրենց սիրելի ուսուցչուհու ստեղծագործությունները:
Դահլիճումթևածումէրսերը,
սեր՝հայրենիքիուհայրենիքաղաքի,
սեր՝հարազատդպրոցի,
ծնողներիուընկերների և իհարկե սեր` ուսուցիչներինկատմամբ:
Միջոցառման ընթացքում եղավ
բեմականացում, որի հերոսներից մեկը մի առիթով չարանում ու որոշում է վատ արարք կատարել:
Բայց ընկերներն իրենց լավ վերաբերմունքով ու բարյացակամությամբ փրկում են տղային չարագործությունից:
Նա հասկանում է, որ սխալ է եղել իր ընկերների նկատմամբ: Եւ բարեկամությունն այդ ամրապնդվում
է մի կտոր հացի շուրջ, քանի որ ինչպես ասում են չպետք է վատություն անել նրան ում հետ
մի կտոր հաց ես կիսել:
Աշակերտները հանդես եկան նաև պարային գեղեցիկ համարներով,
որի անթերի կատարման համար, նրաց հետ աշխատել էր դպրոցական միջոցառումների մշտական
աջակից Ժաննա Ներսիսյանը:
Միջոցառման հիմքում ընկած էր նաև այն գաղափարը, ըստ որի, եթե մայրը ծնում ու
սնում է երեխային, ապա ուսուցչուհին էլ ծնունդ է տալիս նոր-գրագետ մարդու և սնում նրան
գիտելիքով: Հնչեց նաև երգ նվիրված մորը, որի հնչյունների ներքո աշակերտները վարդեր բաժանեցին
դահլիճում գտնվող բոլոր մայրերին ու ուսուցիչներին:
Դպրոցի տնօրեն Համլետ Խումարյանը իր խոսքում նկատեց, որ ցանկացած
դպրոցական միջոցառում հաջողցված է, եթե կա ծնողների աջակցությունն ու ներդրումը: Իսկ
իր դպրոցում ծնողական համայքնի ուժը միշտ է զգացվում: Ինչի համար նա ուսուցչին և աշակերտներին
շնոհալակալություն հայտնելուց բացի՝ շնորհակալ եղավ նաև ծնողներին:
Ծնողները ևս ասելիք ունեին, նրանք իրենց խորին երախտագիտությունը հայտնեցին
ուսուցչուհուն և շնորհակալություն հայտնեցին նրան՝ իրենց երեխաների նկատմամբ տածած հոգատար
վերաբերմունքի և այս տարիների ընթացքում տված գիտելիքի համար:
Միջոցառումն
ավարտվեց գեղեցիկ հրավառությամբ, որը ուրախ տրամադրություն հաղորդեց բոլոր ներկաներին:
No comments:
Post a Comment