Հրաժեշտ մանկապարտեզին
Ավարտին մոտեցավ 2012-13 ուսումնական տարին: Ինչպես դպրոցներում, այնպես էլ մանկապարտեզներում տարեվերջյան ուրախ հանդեսներ են անցկացվում: Վանաձորի թիվ 8 մանկապարտեզում ևս դպրոցահասակ երեխաները ավարտական հրաժեշտի հանդես են անցկացնում:Մինչ իրենց սիրելի դայակներին շնորհակալություն հայտնելը, նախ հպարտ ու խրոխտ կեցվածքով երեխաները գովերգում են մայր հայրենիքն ու մայրենի լեզուն: Խոստանում են, ուր էլ որ լինեն լավ են մարդ են դառնալու, հայրենիքին պիտանի, ազգասեր հայորդիներ:
Եկավ և հրաժեշտի պահը: Երեխաները հուզիչ ու ջերմ խոսքեր հնչեցրին իրենց լավ ընկեր ու լավ բարեկամ դայակներին:
«Դայակներն էլ կանաչ ճանապարհ ու անամպ երկինք մաղթեցին` ցանկանալով ուժ և կորով, որպեսզի կարողանան դիմանալ կյանքի բոլոր դժվարություններին:
Շնորհակալական խոսքեր ուղղվեցին նաև Գուգարաց թեմի առաջնորդին` Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանին ու Գր. Նարեկացի եկեղեցու հոգևորականներին` ուշադրության ու հոգատարության, իսկ քաղաքապետ Սամվել Դարբինյան էլ գրենական պիտույքներ և պայուսակներ նվիրելու համար:
«Դպրոցահասակ եք և շուտով այդ կրթօջախն իր գիրկը կբացի ձեր առջև, բարի լինի ձեր մուտքը գրքերի զարմանահրաշ աշխարհ, թող սիրով սկսվի ձեր յուրաքանչյուր օրը»,- վերջում այս մաղթեցին երեխաներին դայակները:
No comments:
Post a Comment