Ֆիլմերի, հաղորդումների , Ֆոտո և վիդիո , նկարահանումների համար զանգհ. հեռ 055 23 05 59 կամ գրեք lilit.yolchyan.79@mail.ru
Sunday, June 26, 2011
Վարչապետը Լոռիում էր
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Լոռու մարզ այցի շրջանակներում ներկա եղավ Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի մագիստրարտուրայի` այս տարվա լավագույն շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությանը: Բուհ այցն առաջինն էր`սեփական նախաձեռնությամբ . Նա գերազանցության դիպլոմներհանձնեցինստիտուտի 20մագիստրոսների, որոնց միջին գնահատականը առավելագույնն է: 2011-ի ինստիտուտի 96 մագիստրոս շրջանավարտներից 61ը կարմիր դիպլոմ է ստացել: Վարչապետը շնորհավորեց ուսանողներին, նշեց, որ 21-րդը ինտելեկտուալ մրցակցության դար է, և գիտելիքի արտադրությունն է առաջնայինը, ավելացրեց, որ մանկավարժները պետության ուշադրության կենտրոնում են: Ս. Սարգսյանին շնորհվեց բուհի բարեկամ կոչում, ընծայվեց Թումանյանի ստեղծագործությունների ընտրանին` ոսկե դիմապատկերով, վարչապետը գրառում կատարեց ինստիտուտի հուշագրքում:
Տ. Սարգսյանը եղավ Շահումյան համայնքի առողջության առաջնային պահպանման կենտրոնում: Այն օրեկան մոտ 30 հաճախորդ է ունենում, անբարեկարգ է ու բազմաթիվ խնդիրներ ունի, վարչապետը խոստացել է օգնել դրանք հաղթահարել:
Վանաձորից վարչապետն ուղևորվեց Ալավերդի,հանդիպեց հանրապետական կուսակցության ակտիվի հետ, հանձնեց կուսակցության շարքերը համալրած 30 ալավերդցիների կուսակցական տոմսերը: Սարգսյանը ծանոթացավ Նաև Մոտկորի 6 գյուղերի ճանապարհների վերականգնողական ծրագրի աշխատանքների հետ: 250 մլն է տրամադրվել Մոտկոր աշխարհի ճանապարհաշինական ծրագրի համար:
No comments:
Post a Comment