


2010թ. օգոստոսին պատրիարքի հրավերով պարի խումբը տասն օրով հյուրախաղերի է մեկնում Պոլիս, որտեղ Սրբազան Հայրը խաչքավոր է դառնում ևս չորս սաների: Իսկ ահա 2011-ին նա անձամբ էր եկել Հայաստան: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր դասի ժողովներին մասնակցելուց հետո նա անմիջապես ցանկություն հայտնեց տեսնելու սանիկներին, որոնք էլ մեծ սիրով Վանաձորի կազմակերպեցին կնքահոր ընդունելությունը: Ջերմ ու անմիջական մթնորոտում շփման ընթացքում հնչեցին սրտառուչ մաղթանքներ, փոխադարձ կարոտի և հարատև բարեկամության խոսքեր: Սանիկները սիրելի կնքահորը նվիրեցին գեղեցիկ աշտանակներ: Սրբազան Հոր համար նվեր էին պատրաստել նաև "Տաթև" համույթը և "Ինտերկապ" բարեգործական կազմակերպությունը: Իրենց հեզանազ պարերով տաթևցիներն արդեն որերորդ անգամ արժանացան Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի հիացմունքին: Հանդիպման հաջորդ օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Վարդան և Սուրբ Հովհաննես Մկրտիչ մատուռ-մկրտարանում Սրբազան Հայրը մկրտության խաչքավորը դարձավ համույթի ևս երկու սաների, երկու լրագրողների և մեկ փոքրիկ աղջնակի: Վերջիններս մկրտվեցին ձեռամբ Տեր Հովնան վարդապետ Հակոբյանի` ազատվելով ադամական մեղքից, վերածնվելով եկեղեցու Սուրբ Ավազանից և դառնալով Աստծո որդեգիրները:
No comments:
Post a Comment